18:45 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Տեսանյութեր

Նախագահի թեկնածու Զելենսկին այլ քաղաքական գործիչ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին` այլ

Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյանի հետ (580)
98 0 0

Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդաշարի եթերում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգորի Բալասանյանը վերլուծում է նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Ուկրաինան նոր նախագահ է ընտրել, սակայն ուկրաինացիները դեռ չեն տեսել նոր մոտեցումներ առանցքային, կենսական կարևորության հարցերի վերաբերյալ։ Հասկանալի է, որ դեռ այդքան շատ ժամանակ չի անցել, սակայն արդեն ակնհայտ է, որ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին բոլորովին այլ քաղաքական գործիչ, քան Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Բալասանյանի խոսքով` այնպիսի տպավորություն է, որ նա ուղղակի ի վիճակի չէ կայացնել ինքնուրույն որոշումներ, որ գործում է օլիգարխ Կոլոմոյսկու թելադրանքով։ Դա ակնհայտ է թեկուզ այն առումով, որ պաշտոններում Զելենսկին նշանակում է այդ բանկիրի ու օլիգարխի կադրերից։

Գրիգորի Բալասանյանը նկատում է, որ այն արևմտամետ ուժերի կողմից, որոնք այսօր իրենց կամքն են թելադրում ուկրաինացիներին, Դոնբասում խաղաղություն չի նախատեսվում։

 

թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (580)
թեգերը:
Ընտրություններ, Ուկրաինա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ