14:29 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Տեսանյութեր

Իրավիճակն այնպիսին է, որ լուցկու մեկ հատիկից կարող է հսկայական պայթյուն լինել. Պետրոսյան

Ստանալ կարճ հղումը
Արման Վանեսքեհյանի հետ (587)
102 0 0

Արաբագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի մեկնաբան Արման Վանեսքեհյանի հետ զրուցել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին` նշելով, որ Իրան–ԱՄՆ հարաբերություններում փոխըմբռնման կամուրջ կարող է լինել Ռուսաստանը։

Պետրոսյանը նշում է` Մերձավոր Արևելքում իրավիճակն այնքան պայթյունավտանգ է դարձել, որ լուցկու մեկ հատիկի այրումից կարող է հսկայական պայթյուն տեղի ունենալ։ Պետրոսյանը հիշեցնում է, որ Ճապոնիան փորձում էր բանակցություններ ձևավորել Իրանի և ԱՄՆ–ի միջև, սակայն այդ փորձը շատ արագ կանխվեց։

Այդպիսով, կարելի է ենթադրել, որ հավանական տարբերակը ռազմական գործողություններին պատրաստվելն է, չնայած իրանական կողմը երբեք բաց չի թողնում բանակցությունների հնարավորությունը` պատրաստ լինելով վատագույնին։ Ռուսաստանը մեծապես ամրապնդել է իր դիրքերը ոչ միայն Սիրիայում, այլև Մերձավոր Արևելքում, այնպես որ ցանկություն կա Ռուսաստանին ինտեգրել Պաղեստինյան հարցի լուծման գործընթացում։

Ըստ Պետրոսյանի` պետք չէ բացառել Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը նաև Իրան–ԱՄՆ պարագայում։ «Ռուսաստանը կարող է կողմերի միջև փոխըմբռնման կամուրջ լինել»,– կարծում է արաբագետը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Երուսաղեմում տեղի կունենա երեք պետությունների անվտանգության գլխավոր ներկայացուցիչների` Բոլտոնի (ԱՄՆ) և Մեիր Բեն–Շաբբատի (Իսրայել) հանդիպումը, որը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ։

«Իրականում». Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է սրվում և Հայաստանին ուղղակի է վերաբերում

թեմա:
Արման Վանեսքեհյանի հետ (587)
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ