17:14 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

Անարդյունավետ հակակարկտային կայանները հովանավորներ ունեն կառավարությունում. Հրաչ Բերբերյան

Ստանալ կարճ հղումը
Մութ անկյուն (88)
174 0 0

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է հակակարկտային կայանների գործարքին առնչվող ստվերային գործոններին, ինչպես նաև փողերի լվացման խնդրին:

Բերբերյանը համոզված է, որ հակակարկտային կայանները պիտանի չեն, անարդյունավետ են աշխատում և ընդամենը մետաղի կույտ են, որոնք պետք է թափել, ոչ թե բյուջեից գումարներ հատկացնել ու աշխատողներ պահել:

Հովսեփյան. «Գիտականորեն ապացուցված է, որ հակակարկտային հրթիռները չեն կարող վնասակար լինել»

«Կառավարությունը նպատակահարմար է գտնում անիմաստ փողեր ծախսել: Արդեն 10 տարի է` այդ սարքավորումները տեղադրված են: Հակակարկտային կայանները հովանավորներ ունեն նաև կառավարությունում: Դրանց աշխատանքն ապահովելու համար հսկայական միջոցներ են ծախսվում, բայց անարդյունք»,– ասում է նա:

Դեռևս 2012թ.-ին ՀՀ Վերահսկիչ պալատն իր հաշվետվություններից մեկում նշել էր, որ հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15,5 մլն դրամ հավելագրում:

Ռուսական 3 հակակարկտային հրթիռային կայանները կպաշտպանեն 45 հազար հա հողատարածք

թեմա:
Մութ անկյուն (88)
թեգերը:
Կարկուտ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ