10:25 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Տեսանյութեր

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են. պարզաբանումներ Sputnik Արմենիային

Ստանալ կարճ հղումը
Մութ անկյուն (71)
22310

«Անի» ԲԲԸ–ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Գևորգ Մանուկյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Ախուրյան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի գործունեությանն ու կառուցապատման հանգամանքներին, իսկ «Անի» ԲԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը` ՀԷԿ-երի սեփականատերերի ու իրավական համակարգի հակասություններին ու օրենսդրական կոպիտ խախտումներին:

Ախուրյանի «ջրային պատերազմներն» արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, և դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում: Ի հայտ են գալիս ապօրինությունների նոր հանգամանքներ: 

«Իմ պարագայում ապահովվել են օրինական բոլոր ընթացակարգերը, և արդյունքում ստացել եմ ՀԷԿ շահագործելու իրավունք, սակայն իմ, այսպես կոչված, հովանավորյալ մրցակիցներն ուզում են խոչընդոտել իմ գործունեությունն ու ինձ դուրս մղել տնտեսվարության այս ոլորտից»,-մտահոգված ասում է Գևորգ Մանուկյանը:

Իսկ փաստաբանին տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ «Էրստեդ», «Լայթէկո» և «Ֆենհալ» ընկերությունները, որոնք խախտել են բնապահպանական թողքը, ինչի հետևանքով ոչնչանում է գետի էկոհամակարգը, չգիտես ինչու, չեն հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Նույնիսկ վարչական վարույթի դիմում չի ներկայացվում:

«Մեզ համար ամենամտահոգիչն այն է, որ այդ երեք ընկերությունները մինչ օրս չունեն ջրօգտագործման ու շահագործման թույլտվություն, բայց շարունակում են ՀԷԿ շահագործել: Եվ դատախազությունը աչք է փակում այս իրողության վրա, մինչդեռ իր ողջ գործիքակազմով, անգամ օրենսդրական կարգավորումներից դուրս մեթոդներով ու անօրինական եղանակներով փորձում է ճնշում գործադրել «Անի» ԲԲԸ-ի վրա»,- ասում է Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած ՝ Ախուրյան գետի վրա հերթականությամբ սկսվեցին ևս երեք ՀԷԿ-երի կառուցապատման աշխատանքները, ինչը սեփականատերերի սուր տարաձայնությունների պատճառ դարձավ: 

թեմա:
Մութ անկյուն (71)

Ըստ թեմայի

Բնապահպանության նախարարը խոսեց ՀԷԿ–երում գրանցված խախտումների մասին
Հայաստանը և Իրանը վերածնում են Արաքս գետի վրա խոշոր ՀԷԿ–ի գաղափարը
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ