05:28 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

«Որսագողերի նկատմամբ պետք է խստագույն պատիժ կիրառվի». Էդուարդ Սարիբեկյան

Ստանալ կարճ հղումը
69 0 0

Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը կարծում է, որ տարբերություն չպետք է դնել որսագողի և քաղաքացու ունեցվածքը գողացողի միջև։

Կառավարությունն առաջարկում է կովկասյան ընձառյուծի որսի համար սահմանել ավելի բարձր տուգանք և գործող 3 միլիոն դրամ տուգանքը դարձնել 100 միլիոն դրամ։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է մի քանի տարով արգելել որսն ու փամփուշտների ներմուծումը Հայաստան։

Էդուարդ Սարիբեկյանի համար միանգամայն ընդունելի է, որ որսագողության դեպքերի նկատմամբ պատժամիջոցները խստացվում են։ Ավելին, նա կարծում է, որ անհրաժեշտ է նույնիսկ քրեականացնել որսագողությունը։

«Որսագողությունն ու քաղաքացու ունեցվածքի գողությունն ինձ համար իրարից ոչնչով չեն տարբերվում, սկզբունքորեն երկուսն էլ գողություն են։ Որսագողերի նկատմամբ պատիժը պետք է լինի խստագույնը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սարիբեկյանը։

Ըստ նրա` ոլորտի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը բարձիթողի վիճակում է, որսագողերի դեմ պայքարը` անբավարար։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` որսը մի քանի տարով արգելելու առաջարկին, ապա Սարիբեկյանի խոսքով` տարբերություն չկա, թե որքան ժամանակով այն կարգելվի։

«Կարևոր է ոչ թե արգելքի սահմանումը, այլ որսի արգելված ժամանակահատվածում վերահսկողության իրականացումը»,- նշում է նա։

Ըստ մասնագետի` եթե չկա որսորդություն, ապա չի գոյանում այն գումարը, որը որսորդական կազմակերպությունները, որսորդները վճարում են որպես բնօգտագործման վճար։

«Հարցն այն չէ, թե որքանով է այդ գումարը նշանակալի, անցյալ տարի մոտ 40 միլիոն դրամ գումար է վճարվել պետբյուջե»,- նշում է Սարիբեկյանը։

Ինչ վերաբերում է փամփուշտների ներկրման արգելքին, ապա Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամը կարծում է, որ դա ինչ-ինչ գործընթացների կհանգեցնի սև շուկայում։

Ըստ թեմայի

Երկու ընձառյուծ` նույն տարածքում. որտեղի՞ց է հայտնվել 2–րդ գեղեցկուհին
Վագրն ընկել է սկուտերով տղամարդկանց հետևից. տեսանյութ
Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղը կրկին որսագողերի թիրախում է հայտնվել. լուսանկար
թեգերը:
որսագողություն, որս, կենդանի, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ