01:41 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Տեսանյութեր

«Սևանում տեսչական ստուգումը չկայացավ, որովհետև ինձ ազատեցին աշխատանքից». Արթուր Գրիգորյան

Ստանալ կարճ հղումը
129 0 0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պետ Արթուր Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է Սևանա լճին առնչվող, բայց չկայացած տեսչական ստուգման մասին։

Արթուր Գրիգորյանը համոզված է, որ Սևանի ճահճացման համար մեղավոր են կոնկրետ մարդիկ: Ըստ նախկին պաշտոնյայի, այդ մարդիկ երկար տարիներ եղել են լճի էկոհամակարգի պատասխանատուները ու հանգեցրել են այս վիճակին:

«Այն նույն մարդիկ, որոնք ժամանակին կառավարում էին այդ համակարգը և տարիներ շարունակ զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ, հիմա շարունակում են կառավարել»,- ասում է Գրիգորյանը։

Նախկին պաշտոնյան նշում է, որ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել։ Իսկ մինչ այդ պատկան մարմիններն արել են այն, ինչ պետք է անեին ու չեն արել անհրաժեշտ գործողություններ, որոնք զերծ կպահեին Սևանը «ծաղկելուց»։

Սևանի մակարդակը բարձրացել է, կանաչելը` նվազել. Էրիկ Գրիգորյան

«Պետք չէր «խաղալ» Սևանի մակարդակի հետ, պետք է մաքրվեին անտառաշերտերը, որոնք հայտնվել էին ջրի տակ՝ լճի մակարդակի բարձրացման արդյունքում, պետք է չթույլատրվեին իշխանի բազմացման համար Սևանա լճում տեղադրվեին ցանցավանդակները»,- թվարկում է Գրիգորյանը։

Նախկին պաշտոնյայի կարծիքով, գոնե այս փուլում, պետք է արտակարգ իրավիճակ հայտարարվի՝ Սևանի ներկա վիճակի հետ կապված։

Բնապահպանական տեսչությունը պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում «Սևան» ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ։

«Սևանում տեսչական ստուգումը չկայացավ, որովհետև ինձ ազատեցին աշխատանքից»,-ասում է Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ վերջին շրջանում Սևանի լճի հարցը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Կապտականաչ ջրիմուռների բազմացման հետևանքով փոխվել է լճի գույնը։

Հայտնի է` որոնք են Սևանի առավել ռիսկային տարածքները. այդտեղ լողալուց պետք է խուսափել

Ըստ թեմայի

Սևանի հետ կապված վերջին տարիներին մոտ 50 քրեական գործ է հարուցվել. նախարար
Գաբրիելյան. «Սևանա լճի կանաչած հատվածում լողալն արգելվում է, ջուրը խմելը՝ առավելևս»
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար
թեգերը:
Սևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ