10:37 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
145510

Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը դժվարությամբ է համոզել ծնողներին, որ թույլ տան մասնակցել գեղեցկության մրցույթին, իսկ մյուսին հենց մայրն է ուղարկել մասնակցելու։ «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող Դայանա Դավթյանը և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի հաղթող Լիանա Ոսկերչյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել են մանկության երազանքի, նախասիրությունների ու նպատակների մասին։

Դայանա Դավթյան ու Լիանա Ոսկերչյանը դեկտեմբերին Հայաստանը կներկայացնեն միջազգային «Միսս Տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներում, իսկ մինչ այդ նրանք հյուրընկալվել են Sputnik Արմենիայի տաղավարում ու պատմել, թե ինչպես են հայտնվել գեղեցկության մրցույթներում, ինչ զգացողություններ են ունեցել, երբ բեմում հնչել է նրանց անունները։

Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով

«Շատ փորձությունների միջով անցա, մինչև ծնողներս թույլատրեցին, որ մասնակցեմ «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթին։ Զգացողություններս աննկարագրելի էին, երբ լսեցի հաղթանակի մասին»,– ասաց Դայանան:

Իսկ Լիանային, հակառակը, մայրն է խորհուրդ տվել, որ մասնակցի, քանի որ շատ է սիրում մրցույթի նախագահ, «Միսս Հայաստան 1998» մրցույթում հաղթած Գոհար Հարությունյանին։

Հարցին, թե ի՞նչ պետք է իր կյանքում անի յուրաքանչյուր կին, աղջիկները պատասխանեցին. «Կնոջ առաքելությունը մայր լինելն է»։

Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին

Ըստ թեմայի

Հայաստանի այս տարվա գեղեցկուհին թագադրվել է․ ցնցող լուսանկարներ
Գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը պատասխանում է բոլոր քննադատություններին
Բիլզերյանի 11 «ծտերը»․ ամերիկահայ մեծահարուստը կրկին շրջապատված է կիսամերկ գեղեցկուհիներով
Նորաոճ գեղեցկուհիները. Նունե Եսայանն Էլինա Ջանիբեկյանի հետ լուսանկար է հրապարակել
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ