04:49 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Տեսանյութեր

Ի՞նչ է տեղի ունեցել Իջևանում. բողոքի ակցիայի մանրամասները. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
168 0 0

Իջևանցիները փակել էին միջպետական նշանակության ճանապարհն ու անտառահատումների հետ կապված պահանջներ էին ներկայացնում։

Երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել են:

Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի տեսանյութում երևում է, թե ինչպես են բախումներ առաջանում ցուցարարների և ոստիկանների միջև։ Բորբոքված ցուցարարներից մեկը հանում է վերնաշապիկը` իր ստացած վնասվածքները ցուցադրելու համար և բղավոցով դիմում վարչապետին։

«Պարոն Փաշինյան, օրինական երկիրդ ա, մարդիկ սոված դուրս են եկել փողոց, երևանցիք` կուշտ փորով հաստավիզները, եկել են քո իջևանցու վրա, քո հարևանի վրա»,–ասում է նա

Այսօր դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։

Մյուսներն ո՞ւր են . Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

Ըստ թեմայի

Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը
Մեղավորները պիտի պատժվեն. Փաշինյանն անդրադարձել է Իջևանում կատարված դեպքերին
Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը
թեգերը:
Բողոքի ակցիա, Մարզ, Տավուշ, Իջևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ