16:53 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Տեսանյութեր

Ինչպես էին շունն ու թութակը տնօրենի երևանյան բնակարանում խնամում կորյուններին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
151 0 0
© Sputnik / Dmitry Pisarenko

1997 թվականին Երևանի կենդանաբանական այգու Ադա անունով առյուծն անհայտ պատճառով հրաժարվել էր հոգ տանել իր երեք նորածին ձագերի մասին։  Ձագուկներին փրկելու համար կենդանաբանականի տնօրեն Սահակ Աբովյանը ստիպված էր իր տանն ապաստան տալ նրանց։

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն 1993 – 2001 թվականներին Երևանում ՆՏՎ-ի թղթակիցն է եղել և պահպանել է այդ ժամանակաշրջանի վառ իրադարձությունների տեսադարանը, որը հիմք է դարձել ՆՏՎ-ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի իրականացման համար։ 

Այս թողարկման մեջ ներկայացնում ենք ռեպորտաժ Երևանի կենդանաբանական այգու առյուծի ձագերի մասին, որոնց մայրը հրաժարվել էր նրանց կերակրելուց։

1997 թվականին Երևանի կենդանաբանական այգու Ադա անունով առյուծն անհայտ պատճառով հրաժարվել էր հոգ տանել իր երեք նորածին ձագերի մասին։  Ձագուկներին փրկելու համար կենդանաբանականի տնօրեն Սահակ Աբովյանը ստիպված էր իր տանն ապաստան տալ նրանց։

Տնօրենի բնակարանում եռյակի համար պատրաստել էին ստվարաթղթից յուրահատուկ տնակ, որը նաև էլեկտրական ջեռուցիչ ուներ։ Փոքրիկ կորյունների խնամքի հարցում տանտերերին օգնում էին նրանց տնային կենդանիները՝ շունը և թութակը: 

«Բռնցքամարտիկ» ցեղատեսակի շան մոտ արթնացել էր ծնողական բնազդն ու նա հետևում էր կորյունների հիգիենային, հոդատարությամբ լիզում նրանց ոտքից գլուխ, իսկ թութակն օգնում էր տակաշորերը փոխել:

Անցյալի հետ տեսակապի միջոցով Sputnik Արմենիայի հարթակում ժամանակ առ ժամանակ կարելի է դառնալ Հայաստանում 1996–2001 թվականներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների ականատեսը։ Բոլոր այդ իրադարձությունների մասին հուշերը պահպանվել են Դմիտրի Պիսարենկոյի տեսադարանում։

Ըստ թեմայի

Հայտնի If You're Happy and You Know it երգը կատարում է թութակը. տեսանյութ
Կիրյուշա թութակը անգիր արտասանում է «Մեր Տանյան». զվարճալի տեսանյութ
Թութակն iPhone-ի զանգը կրկնօրինակելու շնորհիվ դարձել է համացանցի աստղ
Շունը ոչ մի դեպքում չի լքել ռելսերին պառկած վիրավոր ընկերոջը. հուզիչ տեսանյութ
Շունն ու տիրուհին ցուցադրում են «Գնչուհու պարը» և հիացնում մարդկանց. տեսանյութ
Ինչու է շունը կծում մարդուն. Պառավաքարի արտառոց դեպքն ուսումնասիրության կարիք ունի
Ամեն շուն ունի շուն լինելու իրավունք. Ուժուպիսի մայր օրենքի հայերեն տարբերակը չեն գնում
թեգերը:
Կորյուն, Թութակ, Շուն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ