10:34 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

Ծրագրեր` անմրցունակ և գործազուրկ քաղաքացիների համար. պաշտոնյան մանրամասներ է ներկայացնում

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
108 0 0

Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացնում է անմրցունակ անձանց համար նախատեսված պետական ծրագրերը։

Նրա խոսքով՝ կան մի շարք ծրագրեր, որոնք նպատակուղղված են նաև անմրցունակ անձանց համար: Որպես այդպիսի կատեգորիա առանձնանում են հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան նպաստ ստացողները, ազատազրկման վայրում պատիժը կրած անձինք, որոնք արդեն արդեն դուրս են եկել և փնտրում են աշխատանք: Տարբեր տարիքային խմբեր՝ 16-ից 30 և 31-ից 60 տարեկաններ, ովքեր հաշվառվել են և դեռ աշխատանք չեն գտել: Այսինքն՝ հստակ առկա է սահմանած շրջանակ, ովքեր կարող են ՀՀ օրենսդրական կարգավորումներով համարվել անմրցունակ անձինք:

«Երևանում և բոլոր մարզերում միասին վերցրած մենք ունենք Զբաղվածության պետական գործակալության թվով 51 տարածքային կենտրոն: Միանվագ փոխհատուցման ծրագրից օգտվելու համար գործազուրկը, անմրցունակ անձը դիմում է այն տարածքային կենտրոն, որտեղ ինքը հաշվառված է:

Դիմելուց հետո կազմվում է անհատական ծրագիր, այսինքն` կարիքների գնահատում է իրականացվում տվյալ անձի համար և զուգահեռ նաև աշխատանքներ ենք տանում գործատուների հետ, որոնք մեզ համար համարվում են համագործակցող գործատուներ», - նշում է Սարգսյանը և հավելում, որ իրենք մի կողմից հաշվառում են գործազուրկներին, մյուս կողմից ակտիվ աշխատանքներ են տանում գործատուների հետ։ Եվ եթե կարողանում են կապ հաստատել գործատուի և գործազուրկի միջև, դրանից հետո կնքվում է ծրագիրն իրականացնելու համար պայմանագիր:

«Գումարը հատկացվում է գործատուին` 50 հզից մինչև 200 հզ դրամ, գումարի չափը որոշվում է կառավարության հստակ սահմանված չափորոշիչներով, որի շրջանակներում տարբեր գործակիցներ են հաշվարկվում և դրա արդյունքում էլ ստացվում է համապատասխան չափը:

Գումարը տրվում է գործատուին, որպեսզի նա ամենաքիչը 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքի ծրագրի շահառուի հետ և ապահովի աշխատանքով՝ այսինքն՝ կայուն զբաղվածությամբ: Սա է մեր կողմից իրականացվող նման ծրագրերի նպատակը», - ընդգծում է Սարգսյանը:

Ըստ աշխատանքի և զբաղվածության վարչության պետի՝ միայն անցյալ տարի 1000-ից ավել նման ծրագիր են իրականացվել, իսկ այս տարվա կտրվածքով նախատվել է իրականացնել 1150 ծրագիր: Վերջին 7 ամիսներին արդեն 400 նման պայմանագիր է կնքել: «Մենք այս ամենն իրականցնում ենք պետական միջոցներով, պետական ֆինանսներով, մեր աջակցությունն անվճար է և որևէ միջնորդավճար, բնականաբար, չի կարող լինել և չի էլ եղել», - ասում է Ժորա Սարգսյանը և հստակեցնում, որ խնդիրներ կարող են լինել ընդամենը պակաս փաստաթղթերի կամ դրանց բացակայության պատճառով:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
թեգերը:
աշխատավարձ, հաշմանդամ, աշխատանք, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ