00:23 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Տեսանյութեր

«Նպատակիս հասա՜». հայ լեռնագնացը հասել է Արարատ լեռան գագաթ ու ծածանել ՀՀ դրոշը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
402 0 0

Տեսանյութում երևում է, թե ինչպես է լեռնագնացը սողալով հասնում իր նպատակին ու բացականչում ուրախությունից։

Արարատ լեռան գագաթը նվաճող հայ լեռնագնացի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում։

ArmLand խմբում հրապարակված տեսանյութի հերոսը հայ լեռնագնացն է, որը սողալով հասնում է Արարատի գավաթ` ձեռքում պահելով հայկական եռագույնը։ Երբ տեղ է հասնում, ոտքի է կանգնում և ամբողջ ուժով բղավում. «Նպատակիս հասա՜»։

Տեսանյութին հաջորդել են մեկնաբանությունները։

«Կեցցես, հայրենասեր մարդ», «ջա՜ն», «բրավո»,– գրել են մարդիկ։

Նուռ. Ես լսում եմ Արարատ լեռան ձայնը

Տարվա ընթացքում Արարատ է բարձրանում մոտ 100 մարդ աշխարհի տարբեր երկրներից։ Գագաթին հասնողները հիմնականում հայերն են, որոնց համար Արարատ լեռ բարձրանալը հարգանքի տուրք է նախնիներին։ Դա ևս մի ապացույց է, որ, չնայած Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, հայերը շարունակում են ապրել և պահպանել ազգային ինքնությունը։

Արարատ լեռը․ Նոյն իջավ, իսկ Աշոտը սափրվեց

 

Ըստ թեմայի

«Փառահեղ տեսարան». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կարոտո՞ւմ է Հայաստանը
Տեսնել և՛ Արագածը, և՛ Արարատը. Հայաստանում ուզում են յուրատեսակ ճոպանուղի կառուցել
AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին
թեգերը:
տեսանյութ, դրոշ, Արարատ լեռ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ