01:07 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տեսանյութեր

Հնդկաստանի քաղաքացուն սպառնացել են ու կաշառք պահանջել. ձերբակալվել են ԱԱԾ պաշտոնյաներ

Ստանալ կարճ հղումը
251 0 0

ԱԱԾ–ն բացահայտել է իր շարքերում պաշտոնատար անձանց կողմից կաշառքի ստացման դեպքը։ Հարուցվել է քրեական գործ։

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետի և օպերլիազորի կողմից կաշառք պահանջելու ու ստանալու դեպքը։

Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, նրանք, առանց հիմքի ու առանց փաստաթղթավորման, 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում բնակվող, կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի մի քաղաքացու։ Սպառնացել են նրան արտաքսել Հայաստանից ու անհիմն պատասխանատվության ենթարկել։

Արդյունքում` Հնդկաստանի քաղաքացուց պահանջել են 20.300 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ կաշառք։ Ապա իրենց ծանոթի օժանդակությամբ և տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 դոլար։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ: Երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ըստ թեմայի

ԱԱԾ նոր բացահայտումը. պետական պաշտոնյաներ են ձերբակալվել. տեսանյութ
Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել բանտախցերում արգելված իրեր թույլատրելու համար. ԱԱԾ
ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ
թեգերը:
Ձերբակալում, Կաշառք, Հնդկաստան, հնդիկ, Հայաստան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ