07:25 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Տեսանյութեր

Պետերբուրգում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի հանրահավաք է անցկացվել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
4110

Հանրահավաքի մասնակիցներն արդարություն են պահանջել այն կանանց համար, որոնք ստիպված են եղել պաշտպանվել բռնարարներից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան Պետերբուրգում հարյուրավոր մարդիկ հանրահավաք են անցկացրել` ընդդեմ կանանց դեմ բռնության։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։

Հանրահավաքի մասնակիցները արդարություն են պահանջել այն կանանց համար, որոնք բռնության են ենթարկվել։

 «Ուզում ենք, որ կանայք օրենքով պաշտպանված լինեն, ու, որ մեր հասարակության մեջ ընդունված չլինի  «Ծեծում է, ուրեն` սիրում է» արտահայտությունը»,  –ասել է  հանրահավանքի մասնակիցներից Զոյան։

Նշենք, որ Խաչատուրյան քույրերի գործում նույնիսկ մեղադրական կողմն ընդունում է, որ աղջիկներին հայրն է սադրել դիմել ծայրահեղ գործողությունների։ Աղջիկներին` Քրիստինային, Անգելինային և Մարիային, նախնական համաձայնությամբ սպանություն իրագործելու մեղադրանք է առաջադրվել, որով նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում։

Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։  57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ հեգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

 

Ըստ թեմայի

Կծելուց ու կսմթելուց մինչև բռնաբարություն. ինչ է ընտանեկան բռնությունն ու ինչու չլռել
Թաթոյանը հայրասպան Խաչատուրյան քույրերի հարցը քննարկել է Մոսկալկովայի հետ
Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Հայրասպան Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել
Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները
թեգերը:
Մեղադրանք, Սպանություն, Խաչատուրյան քույրեր, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ