10:00 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Ակնասարի դժվարին վերելքը հաղթահարված է

Ստանալ կարճ հղումը
Հայաստանի թաքնված գեղեցկությունը (10)
2369 0 0
© Sputnik / Aram Nersesyan, Nelli Danielyan

Մինչ կհասնենք գեղատեսիլ Ակնալիճ, Գեղամա լեռների Ակնասարը մեր նկարահանող խմբի համար անակնկալ էր պատրաստել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Կոտայքի լեռներում թաքնված Ակնալիճը բացահայտելու առաջին անհաջող փորձից հետո` 1 ամիս անց Sputnik Արմենիայի նկարահանող խումբը դարձյալ Գեղամա լեռներում է։

Մինչ կհասնենք գեղատեսիլ Ակնալիճ, Գեղամա լեռների Ակնասարը մեր նկարահանող խմբի համար անակնկալ էր պատրաստել։

Ծովի մակարդակից շուրջ 3000 մետր բարձրության վրա` ալպիական լեռներում Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրեց հայկական բնաշխարհի անկրկնելի բնանկարներից մեկը, որի համար թերևս արժեր երկրորդ անգամ մագլցել լեռներն ու հաղթահարել ձյունապատ տարածքը։

500 հազար քառ. մետր մակերեսով, 15 մետր խորությամբ, ալպիական մարգագետիններով ու հրաբխային կոներով շրջապատված քաղցրահամ լիճը 2008թ. ներառվել է բնության հուշարձանների ցանկում։

Դադիվանք. ինչպես ադրբեջանաբնակ քուրդը «փրկեց» Արցախի վանքի որմնանկարները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճի հատակին մի քանի մանր աղբյուրներ կան։ Ափերը զավթած գորտերից բացի` լճի խորքերում, տարիներ առաջ ֆրանսիացի սուզակները նաև մանր գունավոր ձկներ են հայտնաբերել, բայց Ակնալճի կենդանական աշխարհն այսօր էլ մանրամասն ուսումնասիրված չէ։

թեմա:
Հայաստանի թաքնված գեղեցկությունը (10)

Ըստ թեմայի

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը
Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար
Հանքային ջրի, գինու և լեգենդների կիրճը. ինչո՞վ է հարուստ Հայաստանի Վայոց Ձորի մարզը
Arabian Business ամսագիրն առաջարկում է զբոսաշրջիկների գնալ Հայաստան` «փոքր Շվեյցարիա»
Այստեղ շունչդ կտրվում է․ թոփ 10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
թեգերը:
Գեղամա լեռներ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ