15:06 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Տեսանյութեր

Մեր գործընկերը վաղուց անցել է կարմիր գիծը. Ծառուկյանի գործարանի շուրջ կրքերը թեժանում են

Ստանալ կարճ հղումը
Մութ անկյուն (84)
107210

«Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ փաստաբան Հարություն Հարությունյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է «Արարատի կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ ներկայացված սնանկության վարույթին և ընկերության ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանի միջև առաջացած խնդրին:

«Դաֆ Ալկո Տրանս» ընկերությունը դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատի կոնյակի- գինու-ղու կոմբինատին» և բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում նշել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ փաստաբան Հարություն Հարությունյանը։

«29.03.2019 թվականին դուրս գրված ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման  հաշիվ-վավերագրերի համաձայն՝ գործարանը մինչ օրս բեռնափոխադրման պայմանագրով սահմանված գումարները չի վճարել»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով` քանի որ «Դաֆ Ալկո Տրանսը» բեռնափոխադրումների գործընթացին ներգրավել էր նաև այլ ընկերություններին պատկանող մեքենաներ, ինքնըստինքյան, իր հերթին չի կարողանում վճարել նրանց և բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների։

«Մեր գործընկերը վաղուց է անցել կարմիր գիծը: Սնանկության դիմումն ընդունվել է վարույթ, արդեն իսկ նշանակված է սնանկության ժամանակավոր կառավարիչ։ Խոսքը մոտավորապես 120 000 000 ՀՀ դրամի մասին է»,–ընդգծեց փաստաբանը։

Նշենք, որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի և «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի միջև 2019թ. հունվարի 8-ին կնքվել է «Բեռի փոխադրման մասին» պայմանագիր, համաձայն որի` «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն որպես փոխադրող պարտավորվել է գործարանի կողմից իրեն վստահված բեռները հասցնել պատվիրված վայրերը և հանձնել բեռները ստացողին: Բեռի փոխադրման գինը սահմանվել է ըստ հաշիվ-ապրանքագրերի: Կողմերը սահմանել են վճարման կարգ, համաձայն որի` գործարանը բեռնափոխադրող ընկերությանը վճարում է 60% կանխավճար՝  մեքենան կապարակնքելուց անմիջապես հետո, իսկ գումարի մնացած 40%-ը` բեռը փոխադրման վայր հասցնելուց և մաքսային զննումից հետո:

թեմա:
Մութ անկյուն (84)

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի ընկերության դեմ սնանկության վարույթ է ներկայացվել. հայտնի են պատճառները
«Իսկ ի՜նչ խորոված է այնտեղ». Պոպովն ասել է, թե ինչու է սիրում հանգստանալ հենց Հայաստանում
«Տես, հա՜». հայ–չինական տեխնոլոգիան գտնում է կեղծ ալկոհոլն ու դեղորայքը
թեգերը:
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, փաստաբան, հայեր, հայ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ