19:10 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

Թբիլիսիում հայ երկրպագուների աներևակայելի զգացմունքները ֆուտբոլից առաջ և հետո․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
453 0 0

«Արարատ-Արմենիա» թիմի երկրպագուները չեն թաքցրել ուրախությունը՝ տոնելով Թբիլիսիում երևանյան ակումբի հաղթանակը։

Օգոստոսի 14-ին Թբիլիսիում կայացած արտագնա խաղում «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը 2։0 հաշվով պարտության մատնեց վրացական «Սամուրթալոյին»։ Թիմերը հանդիպեցին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում։

Բազմաթիվ հայ երկրպագուներ գնացել էին Թբիլիսի՝ «Արարատ-Արմենիա» ակումբին երկրպագելու։

Նրանցից մեկը մինչև խաղը նշել է, որ հայկական թիմը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ անցնելու լավ շանս ունի։

«Մենք կհաղթենք նաև Լյուքսեմբուրգի թիմին և ելույթ կունենանք Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում»,-վստահ է նա։

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է մարզադաշտ գնան և խաղերի ժամանակ ակտիվորեն աջակցեն հայկական ակումբին։

Խաղից հետո հայ երկրպագուները տոնել են երևանյան ակումբի հաղթանակը՝ քաղաքի փողոցներում վանկարկելով «Արարատ»։

Նշենք, որ հայկական թիմն անցել է Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ։

Բազմաթիվ հայ երկրպագուներ գնացել էին Թբիլիսի՝ «Արարատ-Արմենիա» ակումբին երկրպագելու։

Ըստ թեմայի

«Արարատ-Արմենիան» հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ
«Արարատ-Արմենիան» հաղթում է «Սաբուրթալոյին». առաջին խաղակեսն ավարտվեց
Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել
«Արարատ–Արմենիա» ակումբի նախկին մարզիչը կմարզի Բելառուսի ՖԱ–ի ֆուտբոլիստներին
«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ. դժվար մրցակցություն է, բայց արգելքը հաղթահարելի է
թեգերը:
հաղթանակ, Թբիլիսի, «Արարատ–Արմենիա», ֆուտբոլ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ