20:29 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Տեսանյութեր

Խորանաշատ. առասպել և իրականություն. այցելություն սահմանապահ վանք. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
66220

Տավուշի մարզի Չինարի գյուղի 800-ամյա եկեղեցին պայքարում է իր գոյության համար։ Այն, ինչ չի հաջողվել ավերել Լենկ Թեմուրին փորձում է անել ժամանակակից Ադրբեջանը։

Հայ–ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք գտնվող Սբ. Խորանաշատ վանական համալիրը վերջին օրերին հանրության ու լրահոսի ուշադրության կենտրոնում էր։ Ադրբեջանական զինուժի նշանակետում գտնվող եկեղեցի այցելելն անվտանգ չէ։ Բայց Sputnik Արմենիան այցելել ու իր ընթերցողների է ներկայացնում միջնադարյան կառույցի ողջ գեղեցկությունն ու խորհրդավորությունը։

Հայ–ադրբեջանական սահմանից շուրջ 100 մետր հեռավորության վրա գտնվող վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում։ Արցախյան պատերազմի առաջին օրերից ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար ենթարկվել է գնդակոծության:

Տարիներ շարունակ Խորանաշատ այցելելը վտանգավոր է եղել հավատացյալների համար։ Վանքի ճանապարհին ադրբեջանցիների կրակոցներից նույնիսկ զոհեր են եղել։

2018թ.–ից իրավիճակը Չինարիի սահմանին համեմատաբար հանդարտ է, և գյուղացիները, հնարավոր վտանգն անտեսելով, այցելում են եկեղեցի։ Որոշ ժամանակ առաջ այստեղ անգամ պատարագ է մատուցվել, որին մասնակցել են շուրջ 150 հավատացյալներ։

Միջնադարի խոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն, ըստ ավանդույթի, 13-րդ դարում ասպատակվել է սուլթան Ջալալեդդինի և մոնղոլ հրոսակների կողմից, իսկ 14-րդ դարում Լենկ Թեմուրը հերթական արշավանքի ժամանակ այրել է վանական համալիրի Սուրբ Կիրակի եկեղեցին` փորձելով կործանել այն։ Բայց հրդեհը մարել է, եկեղեցին մնացել կանգուն։ Միայն պատերն են սևացել։ Տեղացիներն առ այսօր նորեկներին պատմում են այս պատմությունն ու վստահեցնում, որ եկեղեցու պատերի մուգ գույնը հենց այդ հրդեհի հետևանքն է։

Վանական համալիրը բաղկացած է եղել Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիներից, մատուռից ու վանական խցերից, շրջապատված` պարսպապատերով։

Մատուռից ու պարսպապատերից այսօր միայն ավերակներ են մնացել։ Եկեղեցիները կանգուն են։

թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Տավուշ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ