19:40 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տեսանյութեր

Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)
374 0 0

Հայաստանի քննչական կոմիտեն մի տեսանյութ, ավելի ճիշտ՝ 3D հոլովակ է հրապարակել: Հոլովակում, որ մի տեսակ մուլտֆիկմի տպավորություն է թողնում, ներկայացվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու հետ կապված մեղմման և լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ ստանձնել, որ իրականացնի:

Պարզ բացատրում են, ուղեկցող տեքստերով: Երևի այս օրերին սոցցանցերում հանրահայտ դարձած «անգրագետ Պողոսի և իր բազմանդամ անգրագետ ընտանիքի» համար: Հոլովակն ավելի շուտ «Լիդիան Արմենիայի» օգտին տրամադրող նյութի տպավորություն է թողնում: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հենց «Լիդիան Արմենիան» չի պատրաստել ու հրապարակել այդ հոլովակը, ինչո՞ւ է դա հենց քննչական կոմիտեն տարածել:

Մյուս կողմից՝ հոլովակով միգուցե ամեն ինչ շատ գեղեցիկ է պատկերված: Բայց կյանքն ու բնությունը հոլովակային չեն:

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)

Ըստ թեմայի

Ամուլսարի դեպքը կարող է դառնալ պարարտ հող՝ ՀՀ-ի դեմ արբիտրաժային գործեր ներկայացնելու
Ինչ ազդեցություն կունենա «Ամուլսարի» շահագործումը. Ֆինանսների նախարարի պարզաբանումը
«Էլարդի» մասնագետներն ուղիղ եթերում կպատասխանեն Ամուլսարի փորձաքննության մասին հարցերին
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Լիդիան, Ամուլսար, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ