02:18 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Տեսանյութեր

Թղիթ ամրոց, Ծաղկեվանք մատուռ. Ծաղկունյաց լեռներում թաքնված պատմական անցյալի անխոս վկաները

Ստանալ կարճ հղումը
Հայաստանի թաքնված գեղեցկությունը (10)
366160
© Sputnik / Nelli Danielyan, Aram Nersesyan

«Հայաստանի թաքնված գեղեցկությունը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի բնության այն գեղատեսիլ վայրերը, որոնք անմատչելի կամ չճանաչված լինելու պատճառով թաքնված են մնում հանրության աչքից։

Հաղորդաշարի նկարահանող խումբն այցելում է հայաստանյան բնության հատուկ պահպանվող տարածքներ` իր ռեպորտաժներում բացահայտելով Հայաստանի բնության թաքնված գեղեցկությունը։

Հերթական ուղևորությունը դեպի Կոտայքի մարզ է` Երևանից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկունյաց լեռնաշղթա` լեռան լանջին կառուցված Ծաղկեվանք մատուռ ու Աշոտ Երկաթին վերագրվող միջնադարյան Թղիթ ամրոց։

Կոտայքի Թեղենիք գյուղից մինչև Ծաղկեվանք ճանապարհը երկար չէ, բայց անբարեկարգ է ու դժվարամատչելի։

Թեղենիքն այսօր նորակառույց եկեղեցի ունի, բայց գյուղացիները, ավանդույթի ու հավատքի ուժով, շարունակում են հնադարյան մատուռում նշել իրենց եկեղեցական տոներն ու ընտանեկան ուրախությունները։

Դեպի մատուռ մեզ ուղեկցեց Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանը, իսկ դեպի ամրոց` նրա համագյուղացի Մանվել Գևորգյանը։

Ծաղկեվանքից դեպի միջնադարյան բերդ տանող ճանապարհն անցնում է լեռներով։ Այնտեղ, որտեղով գյուղտեխնիկա է անցել, գրունտային ճանապարհը փոքր-ինչ հաղթահարելի է դարձել։ Իսկ գյուղական արոտավայրերից այն կողմ ճանապարհ պարզապես չկա։ Դեպի Թղիթ ամրոց վերջին մի քանի կիլոմետրը ստիպված էինք հաղթահարել ոտքով։ Բայց հանուն պատմական կառույցի գեղեցկության արժեր անցնել դժվարին վերելքը։

թեմա:
Հայաստանի թաքնված գեղեցկությունը (10)

Ըստ թեմայի

Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Ակնասարի դժվարին վերելքը հաղթահարված է
Ճարտարապետական եզակի ձուլվածք. Tehran Times–ը` Սպահանի հայկական վանքի մասին
թեգերը:
Ծաղկեվանք, Կոտայք, բերդ, Աշոտ Երկաթ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ