15:18 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Տեսանյութեր

Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու

Ստանալ կարճ հղումը
34110
НТВ

НТВ–ի հետ համատեղ ծրագրի շրջանակում Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ներկայացնում է ռեպորտաժ, որը նկարահանվել է հեռավոր 1997 թվականին։

Ռեպորտաժը պատմում է Հայաստանի հյուսիսում գտնվող Ֆիոլետովո ռուսական գյուղի քրիստոնյաների մասին։ Այս գյուղում արգելված են հեռուստացույցը, լուսանկարները, խոզի միսը, ծխախոտն ու ալկոհոլը։ Հանգստյան օրերին գյուղացիները ХIХ դարի ոճով էին հագնվում ու ժողովների գնում։ Հենց այսպես են Ֆիոլետովոյում կոչում աղոթարանը, որտեղ մոլոկաններն իրենց հոգևոր առաջնորդի` պրեսբիտերի գլխավորությամբ  սաղմոսներ են երգում ու Նոր Կտակարանն են ընթերցում։

Մոլոկանները չեն ընդունում սրբապատկերների գոյությունն ու քահանաներին։ Նրանք  խաչ չեն կրում, քանի որ այն սպանության խորհրդանիշ են համարում։ Նրանց մոտ ընդունված չեն նաև ամուսնական մատանիները։ Նրանք հավատում են կենդանի Աստծուն. իսկ  մոլոկան են կոչվել, քանի որ «ինչպես նորածինը չի կարող ապրել առանց մոր կաթի, այնպես էլ նրանք` առանց մաքուր բանավոր կաթի` Աստծու խոսքի»։

Ուղղափառ դոգմաները կասկածի տակ դնող մոլոկանների ուսմունքը սկսել է արագորեն տարածում ստանալ Տամբովի, Սարատովի, Վորոնեժի ու Աստրախանի նահանգներում դեռ XVIII դարում։ Ցարական իշխանությունը նրանց անջատողական է համարել ու Արևելյան Հայաստանը կայսրության կազմում ներառելուց հետո սկսել է այն մոլոկաններով բնակեցնել։ Տեղափոխությունը Հայաստան մոլոկանների մոտ կրոնական ոգևորության պոռթկում է առաջացրել։ Նրանց մոտ տարածում է ստացել Քրիստոսի նոր գալստի ու Արարատի շրջանում նրան հազարամյա իշխանության մասին մարգարեությունը։

На линии соприкосновения в Карабахе продолжается снайперская война
© Sputnik / Дмитрий Писаренко, Оганнес Акопян

Այսպես XIX դարի կեսին հիմնվել է Նիկիտինո գյուղը, որը խորհրդային տարիներին վերանվանվել է Ֆիոլետովո։ Այստեղ է ծնվել մոլոկանների անվանի հոգևոր գործիչներից Մաքսիմ Ռուդոմյոտկինը, որը «Ոգի և կյանք» ուսմունքի հեղինակն է։ Բազում մոլոկաններ արտասահմանից ուխտագնացության են գնում այդ գյուղ` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ 

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն 1993–2001 թվականներին Երևանում НТВ-ի թղթակիցն է եղել և պահպանել է այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժները, ինչի հիման վրա НТВ-ի հետ համատեղ իրականացվում է «Ժամանակի մեքենա» նախագիծը։

Sputnik Արմենիա կայքում հրապարակվող և անցյալին վերաբերող տեսանյութերի միջոցով մեր ընթերցողներն էլ կարող են դառնալ 1996–2001 թվականներին տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների ականատեսը։

Ըստ թեմայի

Ինչպես գերիները վերադարձան Հայաստան ու Ադրբեջան. ուշագրավ կադրեր անցյալից. տեսանյութ
Թուրքիայից Հայաստան ներխուժած ամերիկյան օդային լրտեսը. Արագածի փեշերին ընկածի հետքերով
Ինչպես էին շունն ու թութակը տնօրենի երևանյան բնակարանում խնամում կորյուններին. տեսանյութ
թեգերը:
քրիստոնյա, մոլոկաններ, Հայաստան, Դմիտրի Պիսարենկո

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ