13:37 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Տեսանյութեր

Ինչպես են հայ երկրպագուները տոնում «Արարատ–Արմենիայի» գոլը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
29010

Լյուքսեմբուրգում շարունակվում է Եվրոպայի լիգայի «փլեյ օֆի» պատասխան «Դյուլենդաժ»–«Արարատ–Արմենիա» հանդիպումը։ Առաջին խաղակեսի 24–րդ րոպեին Գոռ Մալաքյանի փոխանցումից հետո, Լիման առաջ մղեց «Արարատ-Արմենիային»՝ 1:0:

Երևանի կենտրոնում` Կարապի լճի մոտ «Տաշիր» ընկերության կողմից տեղադրված մեծ էկրանների միջոցով ֆուտբոլային հանդիպմանը հետևող ֆուտբոլասերները ուրախությունից վանկարկում էին«Արարատ–Արմենիա», ծափահարում, դրոշներ թափահարում և շնորհավորում միմյանց։

Sputnik Արմենիայի թղթակից Գոռ Մարգարյանը տեղում հետևում է խաղին ու ներկայացնում երկրպագուների արձագանքը։

Նշենք, որ  «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:

Ըստ թեմայի

«Քաղաքը» դրսում է. ֆուտբոլասերները միասին երկրպագում են «Արարատ–Արմենիային». տեսանյութ
թեգերը:
Լյուքսեմբուրգ, «Դյուդելանժ», «Արարատ–Արմենիա», ՀՖՖ, ֆուտբոլ, երևանցիներ, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ