18:36 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Տեսանյութեր

Համով Հայաստան․ այսպիսի խորոված ոչ մի տեղ չկա․ հայկական խորովածի անկրկնելի բաղադրատոմս

Ստանալ կարճ հղումը
34411

Ցանկացած մարդ կարող է ավանդական հայկական խորոված պատրաստել։ Սակայն պատրաստման այս եղանակը տարբերվում է մնացածից։

«Համով Հայաստան» նախագծի հերթական թողարկման մեջ ներկայացնում ենք այն խորովածի բաղադրատոմսը, որն աննախադեպ է ճանաչվել խորովածի միջազգային փառատոնի ժամանակ։

Այս հարցում Sputnik Արմենիային օգնեց մայրաքաղաքի հաստատություններից մեկի խոհարար Ջանիբեկ Մկրտչյանը։ Խորովածի այս տարբերակի համար անհրաժեշտ է խոզի միս, տավարի միս,   չուքա ձուկ,  համեմունք, կանաչի, բանջարեղեն, ձիթապտղի յուղ։

Повар ресторана Original Джанибек Мкртчян с фирменным шашлыком
© Sputnik / Aram Nersesyan ,
Խոհարար Ջանիբեկ Մկրտչյանը

 «Մենք փառատոնի բացարձակ հաղթող ենք ճանաչվել։ Մեր խորովածի հաջողության գաղտնիքը մարինացման հատուկ տեսակի մեջ է»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

Համով Հայաստան․ ինչպես է մեկ լոլիկը մի ամբողջ գունդ կերակրում
Սկզբում պատրաստում ենք մթերքը․ մաքրում ու կտրտում ենք միսն ու սոխը։ Խոզի մսին աղ, պղպեղ, սոխ, ձիթապտղի յուղ ու կանաչի ենք ավելացնում։ Նույնն անում ենք տավարի մսի հետ։

Չուքա ձուկը կտրտում ենք։ Աղ, պղպեղ ու ձիթապտղի յուղ ենք ավելացնում։ Բարակ կտրտում ենք բուլղարական պղպեղը։

 «Մսի կտորները պետք է երկու ժամ մարինացված մնան», - ասում է խոհարարը։

Երկու ժամ անց միսը շամփուրի վրա շարում ենք ու դնում մանղալին։ Ձուկը ցանցի վրա ենք եփում։ Խոհարարը խորհուրդ է տալիս նախապես ցանցը կրակի վրա պահել, որ ձկան կտորները չկպչեն դրան։

Մինչ միսը եփվում է, մթերքը հավաքում ենք ափսեի վրա՝ մատուցելու համար։ Ափսեի վրա դասավորում ենք նաև միսն ու ձուկը։

Բարի ախորժակ:

Фирменный шашлык ресторана Original
© Sputnik / Aram Nersesyan ,
Խորոված

Հ․Գ․ Sputnik Արմենիայի սիրելի ընթերցողներ ու դիտողներ, «Համով Հայաստան» խոհարարական ծրագրի այս թողարկումը վերջինն է, սակայն մենք հրաժեշտ չենք տալիս, այլ ասում ենք «Ցտեսություն»։ Բաժանումը մի քանի ամիս կտևի։ Խոստանում ենք վերադառնալ նոր ձևաչափով, էլ ավելի հետաքրքիր բաղադրատոմսերով։ Շնորհակալություն, որ այս ամբողջ ընթացքում հետևել եք մեզ։

Ըստ թեմայի

Համով Հայաստան․ այս ապուրն անպայման պետք է պատրաստել «Ջանգյուլումի» տոնին
Համով Հայաստան․ արցախցիների ճաշատեսակը նվաճել է նաև Եգիպտոսը
«Համով Հայաստան»․ ամառային ճաշատեսակ` «արնաթաթախ ձեռքի» վրա
Համով Հայաստան․ հայկական սթեյքն` ընդդեմ ամերիկյանի. ԱՄՆ-ից եկած հյուրերը հիացած են
Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են
թեգերը:
Խորովածի փառատոն, խորոված, Համով Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ