11:38 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Տեսանյութեր

100-ամյա մանկավարժը բարձրակրունկներով է դպրոց գնում․ ի՞նչ է մաղթել նա աշակերտներին

Ստանալ կարճ հղումը
57010

Հայաստանի ամենամեծ մանկավարժը՝ 100-ամյա Մարիամ Տոնյանն այսօր 83-րդ անգամ ուսուցչի կարգավիճակում նշեց սեպտեմբերի 1-ը։

Մարիամ Տոնյանը «Հարմոնիա» է դասավանդում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում։ Օգոստոսի 29-ին նա 100 տարեկան դարձավ։ Կյանքի ավելի քան 80 տարիները Տոնյանը նվիրել է մանկավարժական գործունեությանը։

Գիտելիքի և դպրության օրը մանկավարժի համար իսկական տոն է։ Այդ օրվան նա միշտ ոգևորությամբ է սպասում և բարձրակրունկ կոշիկներով ու կավիճը ձեռքին է դիմավորում։ Միակ բանը, որը նա մաղթում է իր ուսանողներին ու յուրաքանչյուրին, առողջությունն է։

Նշենք, որ հունիսի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ երկարամյա բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Արշակի Տոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Մանրամասները`տեսանյութում։

Ըստ թեմայի

Կառավարությունը նախակրթարաններ է բացել Գեղարքունիքի մարզի դպրոցներում. լուսանկարներ
«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ». վարչապետը սահմանամերձ գյուղերից մեկում է
Վարչապետի կալավանցի խորհրդականը հրապարակել է համագյուղացի միակ 1-ին դասարանցու լուսանկարը
թեգերը:
Գիտելիքի օր (սեպտեմբերի 1), Աշակերտ, Ուսուցիչ, դպրոց, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ