10:05 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

Գագիկ Գոզեյանը մոտ 8 ժամում հատել է Սևանն ու իր քայլը նվիրել Ապրիլյանի հերոսներին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
80 0 0
© Sputnik / Karine Harutyunyan, Aram Nersesyan

Տղամարդը վստահեցնում է` Սևանի ափից 5-7 կմ հեռու ջուրն այնքան մաքուր է, որ ինքն անգամ խմում է այն։

Գավառցի 60–ամյա Գագիկ Գոզեյանը օրերս 8.5 ժամ լողալով հատել է Սևանը։ Նա հատել է 7 կմ–ն ու Արտանիշի ափից հասել Նորատուս։ Գոզեյանն իր այս նախաձեռնությունը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գոզեյանն ասում է, որ մեր հերոսներին պատվել է պետք, քանի որ նրանք մեզ համար չեն խնայել ամենաթանկը` իրենց կյանքը։

«Լողալն իսկական հաճույք է ու նաև օգտակար է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև հենաշարժական համակարգի համար։ Լողը սպորտի թագուհին է»,–ասում է նա։

Գոզեյանը ցավ է ապրում, երբ տեսնում է Սևանի ներկայիս վիճակը. ամենուր աղբ է։ Նրա խոսքով` ափից 5-7 կմ հեռու արդեն ջուրն այնքան մաքուր է, որ ինքն անգամ խմում է այն։

Գոզեյանն այժմ երազում է Վանա լիճն ափից ափ անցնել։

Աղմուկ–աղաղակով լցված տունը. 10 երեխա ունեցող ընտանիքում երջանկությունը փողով չի չափվում

Ըստ թեմայի

Ինչ է արել հարյուրավոր կյանքեր փրկած հայ բժշկի ուսուցիչը, երբ հիվանդներից մեկը մահացել է
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը
Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը
թեգերը:
Գագիկ Գոզեյան, Սևանա լիճ, Սևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ