11:38 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Տեսանյութեր

Միլիարդներ են մսխվել. Համբարձում Մաթևոսյանը` կոռուպցիայի ու չարաշահումների մասին

Ստանալ կարճ հղումը
Մութ անկյուն (84)
311 0 0

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել է Արմավիրի մարզի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նախկինում եղած կոռուպցիոն երևույթներին, ապօրինություններին, կոռուպցիոն սխեմաներին ու չարաշահումներին:

Համբարձում Մաթևոսյանը նշում է` Արմավիրի մարզում բացահայտվել են 1700 հա ստվերային այգիներ, որոնց ոռոգման դիմաց գանձված գումարները մխսվել են։

Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ
«Սա հենց խոսում է համակարգված կոռուպցիայի մասին։ Այգիները ջրվել են, գումարները վճարել են ջրօգտագործող ընկերություններին, բայց բյուջե մուտք չեն արվել»,– ասում է նա։

Նրա խոսքով` ստվերային այգիների սեփականատերերի հետ այժմ կնքվել են համապատասխան պայմանագրեր, ֆիքսվել է օգտագործված ջրի քանակը, և նրանք բերվել են օրինական դաշտ։ Կոռուպիոն դրսևորումները, սակայն, միայն ստվերային այգիներով չի սահմանափակվում։ Պարզվում է` Արմավիրում գործող ՋՕԸ-երը մսխել են նաև պետության տրամադրած գումարները։

«Ամեն տարի պետությունը բավականին մեծ գումարներ է տվել ՋՕԸ-երին, որպեսզի ոռոգման սեզոնին ընդառաջ մաքրեն ներտնտեսային ցանցերը։ Ըստ տարածված խոսակցությունների` այդ բոլոր միջոցները մսխվել են»,- նշում է մարզպետը։

Նա անդրադառնում է նաև կթական հաստատություններում ու հիվանդանոցներում գրանցված ապօրինություններին: 

«Բազմաթիվ չարաշահումներ են եղել նաև հողհատկացումների ոլորտում, հողատարածքների սեփականաշնորհման գործընթացներում և դրանց հետ կապված աճուրդներում: Սա բնորոշ էր ոչ միայն մեր, այլև Հայաստանի բոլոր մարզերին: Այժմ փորձում ենք արմատապես փոխել դրությունն ու շտկել ոլորտներում առկա իրավիճակը: Կարող եմ վստահեցնել, որ Արմավիրի մարզում համակարգային կոռուպցիան վերացել է: Այժմ մեր ուշադրության կենտրոնում են Արմավիրի մարզային ենթակառուցվածքներն ու դրանց արդիականացման աշխատանքները»,- նշում է Մաթևոսյանը:

Մարզպետի տեղեկացմամբ՝ իրենք սերտորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ և իրենց լծակների շրջանակում վերահսկողություն իրականացնում բոլոր ոլորտների վրա:

թեմա:
Մութ անկյուն (84)

Ըստ թեմայի

Անտառներ հատելու կարիք չի լինի. Հայաստանում վառելիքի նոր արտադրություն է ընդլայնվում
Իրավիճակ չի՞ փոխվել, կամ մարզպետների աննախադեպ շռայլությունը զարմանալու տեղ չի թողնում
Մաթևոսյան. «Մենք փորձել ենք Զարթոնքում ստեղծված իրավիճակը լուծել օրինական ճանապարհով»
թեգերը:
կոռուպցիա, Համբարձում Մաթևոսյան (Արմավիրի մարզպետ), Արմավիրի մարզ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ