10:06 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Տեսանյութեր

Ես պետք է պաշտպանեմ մարդկանց շահերը, և ոչ ոք չի կարող խոչընդոտել. Սոֆյա Հովսեփյան

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
1056 0 0

Առեղծվածային է Գյումրին և, ընդհանրապես, Շիրակի մարզը։ Sputnik Արմենիայի «Տետ- ա- տետ» հաղորդաշարի ընթացքում, խոսելով Գյումրիի զարգացման հեռանկարի մասին, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորի կարծիքով` Գյումրին զբոսաշրջային կենտրոնի վերածելու բոլոր նախադրյալները կան: «Այստեղ գոնե պահպանված է հինը, պարզապես, երկրաշարժից հետո մարդիկ ավելի շատ ընկան սոցիալական խնդրի հետևից և չկարևորեցին շատ բաներ: Այսինքն՝ մշակույթը, մշակութային առանձնահատկություններ որոշ չափով կորան կամ վնասվեցին»,- ասում է պատգամավորը: Նրա խոսքով` հիմա կորածը հետ բերելու, վերագտնելու ճիշտ ժամանակն է, դեռ մի բան էլ ուշացել ենք:

Նա նկատում է, որ վերջին երկու տարվա ընթացքում բավականին մեծ ուշադրություն է դարձվում Գյումրիին, փողոցաշինությունը արագ տեմպով ընթանում է, և քաղաքը ներկայանում է նոր տեսքով:

Պատգամավորի տեղեկացմամբ `մարզում ու, մասնավորապես, Գյումրիում բացվել են ընտանեկան փոքրիկ բիզնեսներ, սննդի կետեր, խանութներ, ստեղծագործական կենտրոններ, հետաքրքիր նորամուծություններ են արվել: «Սա նշանակում է, որ մարդիկ էլ են ձգտում օր առաջ սկսել իրենց բիզնեսը, քանի որ զբոսաշրջությունը մեծ թափով սկսել է զարգանալ Գյումրիում»,–նկատում է պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է նաև իր անձի շուրջ պտտվող խոսակցություններին: Մասնավորապես, որ ասում են, թե նա ամենաըմբոստ պատգամավորներից է կամ, ինչպես ասում են` «հարց լուծող»։

Պատգամավորը երբեմն չի ենթարկվում «Իմ քայլի» «կարգ ու կանոնին»։

Sputnik Արմենիայի հարցին, թե մանդատը փոխել է իրեն, պատգամավորը պատասխանեց. «Պաշտոնը ինձ համար ժողովրդին ծառայելու գործիք է: Այն ինձ լավ զգալու գործիք չէ»: Նրա խոսքով` դպրոցում աշխատած տարիներին էլ է ինքը շատ հարցեր լուծել, քանի որ միշտ ցանկացել է մարդկանց աջակցել իրենց խնդիրները լուծելու հարցում:

«Խնդիրներից երբևէ չեմ վախեցել, այլ առնչվել և գտել եմ լուծումները: Ամեն մի խնդրի լուծումը կարող է դառնալ մի քանիսի ժպիտի արդյունք, և դա ինձ համար եղել է ամենամեծ գնահատականը: Եվ եթ ես այսօր ունեմ ավելի մեծ հնարավորություններ դրան ծառայեցնելու, ապա սիրով կանեմ դա»,–ասաց նա։

Հովսեփյանը պատմում է, որ հաճախ է լինում գյուղերում, իր ծննդավայրում: Մարդկանց հետ նստում է իրենց այգում, նույնիսկ գյուղատնտեսական ինչ-որ աշխատանքներ կատարում նրանց հետ։ «Եթե դա համարվելու է պոպուլիզմ, ուրեմն թող բոլորը լինեն իմ չափ պոպուլիստ։ Եթե պոպուլիզմը դրսևորվում է Հայաստանի մասին մտածելով, թող որ լինեն: Թե անտարբերությունն է իրենց որդեգրած պոպուլիզմը, ապա կներեք, ես այդ մի բաղադրիչով չեմ կարող ապրել: Ես պետք է պաշտպանեմ մարդկանց շահերը, այդ առաքելությամբ եմ եկել, և ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան: Ես այդ շահերը պաշտպանելու եմ նույնիսկ ամենածանր փորձությունների գնով»,–ասում է պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը նշում է, որ ինքը շատ ամուր է, կայուն, և ինչ գնահատական էլ որ տան, ժպիտով է ընդունում:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Գյումրի, ԱԺ, Պատգամավոր, Սոֆյա Հովսեփյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ