11:06 18 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Տեսանյութեր

«Մեր կրթական համակարգը նման է այն բնակարանին, որտեղ պատերը փլվում են». Սերոբ Խաչատրյան

Ստանալ կարճ հղումը
2073 0 0
© Sputnik /

Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադարձել է դասագրքերը երկհատոր դարձնելու գաղափարին և 12-ամյա կրթական խնդիրներին:

Դպրոցական պայուսակները թեթևացնելու անհրաժեշտություն կար, սակայն դասագրքերի երկհատոր լինելը ևս խնդիր է առաջացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-Տետ» հաղորդաշարի ընթացքում ասաց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Պայուսակներն իսկապես ծանրաբեռնված էին, և դրանք թեթևացնելու անհրաժեշտություն կար: Բայց դասագրքերի երկհատոր լինելը ևս խնդիր է առաջացնում: Դրանով խափանվում է դասագրքերի միասնականությունը»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով`եթե ուսուցիչը ցանկանա հետ վերադառնալ նախորդ թեմաներին դա խնդիր կառաջացնի:

«Օրինակ` ապրիլին, եթե ուսուցիչը ցանկանա անդրադառնալ հոկտեմբերին անցած ինչ-որ թեմայի, իսկ մանկավարժական գիտության մեջ «հետ գնալն» ընդունված  է, ապա նման դեպքում ուսուցիչը կա՛մ պետք է ասի նախորդ դասագիրքը բերեք, կա՛մ պետք է այլ մեթոդ մշակել»,- նշեց Խաչատրյանը:

Ինչպիսին պետք է լինեն դպրոցները, հիվանդանոցներն ու հանրային զուգարանները

Փորձագետի խոսքով` կարելի էր սպասել ևս մեկ երկու տարի, նոր հայեցակարգը կմշակվեր և ավելի հագեցած ու թեթև դասագրքեր կունենայինք: Ըստ փորձագետի` կրթական ոլորտում խնդիրները բազմաթիվ են: Լրջագույն խնդիր է, օրինակ` ավագ դպրոցում սովորելը:

«Պետությունը բավականին լուրջ գումար է ծախսում այստեղ, բայց աշակերտների մեծ մասը անգամ դպրոց չի հաճախում, կամ դպրոց են գնում զբոսաշրջիկի նման` առանց պայուսակի, առանց դասագրքի։ Տասնամյա կրթակարգի վերադարձն էլ կդիտվի որպես հետնահանջ»,- ընդգծեց փորձագետը:

Խաչատրյանն առաջարկում է պահպանել 12-ամյա կրթակարգը, բայց պարտադիրը դարձնել իննամյա և աշակերտներին հնարավորություն տալ`իրենք որոշեն շարունակել կրթությունը, թե ոչ:

Երևանի դպրոցներում նոր կանոններ կգործեն. կհսկվեն հաճախումները և ոչ միայն

«Մեր երկրում կրթական համակարգը նման է այն խայտառակ վատ վիճակում գտնվող բնակարանին, որտեղ պատերը փլվում են առաստաղը քանդված է , հատակը պոկվում է, խողովակները վնասված են, բայց դու շարունակում ես բնակվել այդ բնակարանում և վերանորոգել այն: Շատ ավելի հեշտ կլիներ դուրս գալ այդ բնակարանից, հիմնովին վերանորոգել այն, հետո միայն տեղափոխվել այդտեղ բնակելու»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները

 

Ըստ թեմայի

Դրախտիկի դժոխային դպրոցը. նախարարն արձագանքել է գրառումներին
«Նախկին բաստիոնների անկումը բուռն է լինում». Թորոսյանը հայտարարեց՝ ով է գործում իր դեմ
«Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին». պահանջում են չեղարկել որոշումը
թեգերը:
Աշակերտ, դպրոց, տեսանյութ, Սերոբ Խաչատրյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ