18:36 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Տեսանյութեր

Հունվարի 1-ից 3 հազար դոլարանոց «Օպել Վեկտրան» կգնենք մինչև 5000–ով. Պանդուխտ Մարտիրոսյան

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)
583 0 0

Հունվարի 1-ին լրանում է ԵԱՏՄ-ում Հայաստանի արտոնությունների ժամկետը, ինչի հետևանքով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը կբարձրանա:

Ավտոմեքենաների ներկրման հետ կապված՝ 2020թ.-ին գնաճ է սպասվում: ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի «Տետ-ա-Տետ» հաղորդաշարի ընթացքում մանրամասներ է ներկայացրել, թե որ ավտոմեքենան որքան կթանկանա:

2020 թվականի հունվարից Հայաստան ներկրվող մեքենաների համար գանձվող մաքսատուրքերը մի քանի անգամ կբարձրանան։ 2 000  խ/սմ աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող մեքենայի համար մաքսատուրքը կլինի միջինը՝ մոտ 6000 դոլար։ Մոտավոր հաշվարկով՝ Հայաստանում ամենատարածված ու սպառվող  ավտոմեքենաներից՝ 19-20 տարեկան «Օպել վեկտրայի» գինը  մոտ  3000 ԱՄՆ դոլարից կհասնի մինչև 5000 -ի սահմաններ:  Սպասվող փոփոխություններից հետո ավելի շահեկան կլինի գնել նոր՝ մոտ 4 տարեկանից սկսած ավտոմեքենաներ:

Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

«Լրիվ նոր  մեքենաների դեպքում էլ գները կաճեն, բայց ավելի քիչ՝ մինչև 15 տոկոս»,- հաշվարկել է տնտեսագետը: Մարտիրոսյանի  խոսքով` փոփոխությունները կտարածվեն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց վրա։ 

Պանդուխտ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև կառավարության վերջին նիստում հաստատված՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծին, համաձայն որի՝ 2020թ.-ի հունվարի 1-ից՝ մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողները կազատվեն ԱԱՀ-ից: 

Կովերին «կչիպավորեն». ԵԱՏՄ–ն քննարկում է հաշվառման միասնական համակարգ ստեղծելու հարցը

Նրա խոսքով՝ կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող,  մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետևանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (93)

Ըստ թեմայի

Ղազախստանում որոշել են օրինականացնել Հայաստանից մեքենա ձեռք բերելը
Ներկրողները փակուղում են հայտնվել. Ճապոնիան փակել է մեքենաների աճուրդները Հայաստանի համար
Բիզնեսը հարկել նախապե՞ս, թե՞ հետո. պատգամավորները նոր առաջարկ են ներկայացրել
Որքան կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ-ից
Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում
թեգերը:
Պանդուխտ Մարտիրոսյան, մաքսատուրք, թանկանալ, ավտոմաքսատուն, ավտոմեքենա, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ