00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյունք կտա՞ նպաստների վերաբերյալ նախագիծը. տնտեսագետի կարծիքը. տեսանյութ

Բաժանորդագրվել
Եթե զբաղվածության ապահովման ծրագրերն այդքան արդյունավետ են, ինչո՞ւ են դրանք էապես թերակատարվել անցյալ տարի:

Շուտով, ամենայն հավանականությամբ, կվերանայվեն աշխատունակ, բայց գործազուրկ քաղաքացիներին նպաստ տրամադրելու մոտեցումն ու կարգը: Մշակված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է, որ գործազուրկ նպաստառուի հետ կես տարի նախապատրաստական աշխատանք տարվի, որից հետո, երբ նա գործի տեղավորվի, ևս կես տարի պահպանվի նպաստը: Իսկ եթե աշխատանքից հրաժարվի, կկորցնի նաև նպաստի իրավունքը:

Пожилой человек на скамье - Sputnik Արմենիա
Պայմանական նպաստ. նոր նախագիծը լուծո՞ւմ է հարցը, թե՞ ձգձգում. տնտեսագետի կարծիքը

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի դիտողությունները սառը ցնցուղի տպավորություն թողեցին: Նա այն կարծիքին է, որ նշված մոտեցումը հանրագումարում չի տա ակնկալվող արդյունքը, քանզի 6 ամիս աշխատավարձ+նպաստ տարբերակով զբաղվածություն ստացած քաղաքացին, երբ կես տարի անց այլևս նպաստը չստանա, ինքն ու իր ընտանիքը էլի կանգնելու են նույն սոցիալական խնդիրների առաջ:  

«Իրականում նպաստների համակարգի բարեփոխումն օրախնդիր է և շատ կարևոր, և դա պետք է սկսվի կոնկրետ անապահովության գնահատման համակարգի վերանայմամբ: Առաջնահերթ պետք է վերանայել անապահովության գնահատման գործող համակարգը, որովհետև այն շատ սուբյեկտիվ է»,-ընդգծում է Թադևոս Ավետիսյանը: 

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Կաշառքի դիմաց նպաստ է «դասավորել». սոցաջակցության մասնագետին մեղադրանք է առաջադրվել

Մեր զրուցակցի խոսքով՝  եկամուտների ամբողջական հայտարարագրման հիման վրա պետք է ներդնել անապահովության գնահատման ուղղակի մեթոդը: Այլ կերպ ասած՝ գնահատել ռեալ եկամուտների համադրելիությունը՝ ընտանիքի անհրաժեշտ պահանջներին:

Թադևոս Ավետիսյանն ընդգծում է, որ դա թույլ կտա բարձրացնել սոցիալական աջակցության հասցեականությունը, մանավանդ, որ գնահատման գործող համակարգի պայմաններում, նրա խոսքով, նպաստների հասցեականությունը մոտ 70 տոկոս է, այսինքն՝ նպաստ ստացողների մոտ 30 տոկոսի դեպքում այդ նպաստի գումարը սոցիալական ու կենսական անհրաժեշտություն չէ:

Ինչի՞ վրա դնել հույսը. համակարգային մոտեցումների՞, թե՞ իրավապահ մարմինների

Ի դեպ, նպաստառուների համար միայն գումարը չէ կարևոր. խոսքը նաև առողջապահական և կրթական որոշակի արտոնությունների մասին է: Եթե անձը դուրս է բերվում նպաստառուի կարգավիճակից, ասենք, աշխատանքի է տեղավորվում՝ ի՞նչ է լինելու նրա մյուս սոցիալական արտոնությունների հետ:

Досуг Цовагюхцев - Sputnik Արմենիա
Հայաստանում նպաստ բաժանելու թափանցիկությունը մարդկանց աշխատանքով չի ապահովի. տնտեսագետ

Թադևոս Ավետիսյանը գրեթե համոզված է, որ սոցիալական ապահովության նախարարի նշած նոր նախագիծը հարցի լուծում չէ:

Ի դեպ, մի քանի էական դիտողություն էլ. արդյո՞ք երկրում կան այդ քանակությամբ աշխատատեղեր, որ բավարարեն գործազուրկներին ոչ միայն աշխատանքի տեղավորելու, այլև նորմալ աշխատավարձ վճարելու համար:

Նպաստ ստացողները ստիպված կլինեն հարմարվել փոփոխություններին

Կամ, եթե զբաղվածության ապահովման ծրագրերն այդքան արդյունավետ են, ինչո՞ւ են դրանք էապես թերակատարվել անցյալ տարի: Եվ հետո, արդյո՞ք խնդիրն ի սկզբանե ցածր և իրական պահանջմունքներին չհամապատասխանող աշխատավարձերը չեն:

Այս և այլ հարցադրումների պատասխանները՝ տեսանյութում:

Լրահոս
0