11:43 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Տեսանյութեր

«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան

Ստանալ կարճ հղումը
137 0 0

Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Միհրդատ Մադաթյանն անդրադարձել է մեր երկրի` վերջին մեկուկես տարվա «թավշյա» վայրիվերումներին։

Չնայած անցյալ տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից գրեթե մեկուկես տարի է անցել, այդուհանդերձ տեղի ունեցածի բնույթի և ուղղվածության վերաբերյալ ամբողջական գնահատականների կարիք դեռ կա: «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, հոգեբան, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Միհրդատ Մադաթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երկրի քաոտիկ իրավիճակի մասին։

«Մենք ստանում ենք անկանոն, քաոսային, ոչ մի օրենքի չենթարկվող, ոչ մի տրամաբանության մեջ չմտնող մի վիճակ: Ու կանոնակարգված ընթացքով ապրող քաղաքացիները ստիպված դուրս են գալիս իրենց կանոնակարգությունից ու ընկնում քաոսի մեջ: Ու սա գալիս է հենց իշխանությունից, որովհետև առաջին քաոտիկ վիճակ ստեղծողը իշխանությունն է»:

Նա անդրադառնում է նաև Սահմանադրական դատարանի վերջին որոշմանն ու գլխավոր դատախազության հաջորդած արձագանքին։

«ՍԴ-ն տալիս է որոշում, որից հետո դատախազությունը կարծիք է հայտնում, որ դեմ է ՍԴ–ի որոշմանը: Իրավական առումով եթե նայենք, ըստ կառույցների կարգավիճակի, ստացվում է, որ մրջյունը փղին ասում է՝ դու ուժեղ չես»:

Եթե այս իշխանությունն ազնիվ է, Ամուլսարի հարցում անաչառ քննություն կիրականացնի. տնտեսագետ

Մադաթյանի կարծիքով` հեղափոխության մասին խոսելը ծիծաղելի է, քանի որ կատարվածը պարզապես իշխանափոխություն էր: Նրա տպավորությամբ՝ գործընթացների միտվածությունը Հայաստանը Արևմուտքի կամար կառավարելի դարձնելն է, վերածել այնպիսի միավորի, որը չունի այլ պահանջներ, ուտելուց բացի:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի գնահատականներն ու տեսակետը ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Ըստ թեմայի

«Այո՛, մարտի 1-ի գործը բացահայտված է». Փաշինյանը` սպանությունների մասին
Ինչ է անելու Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ում. օրակարգը հայտնի է
Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով
թեգերը:
Միհրդատ Մադաթյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ