11:36 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Տեսանյութեր

Հինգ տարում 15 մեդալ. աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանն ուզում է փրկարար դառնալ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
299 0 0
© Sputnik / Karine Harutyunyan, Aram Nersesyan

Հենաշարժողական խնդիրը Գևորգ Աֆրիկյանին չի խանգարում։ Նա առաջիկայում փորձելու է Գինեսի ռեկորդ սահմանել` ձեռքի դաստակներով քաշելով ավելի քան մեկուկես տոննա քաշ ունեցող մեքենան։

Գավառցի 20–ամյա Գևորգ Աֆրիկյանը, որը հասցրել է 5 տարում 15 մեդալ ունենալ, դառնալ Եվրոպայի, հետո արդեն` աշխարհի չեմպիոն, սովորել է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի համակարգիչների շահագործում բաժնում, բայց հիմա աշխատանք չունի և ուզում է 911–ում փրկարար աշխատել։ Նպատակին հասնելու համար Գևորգը պատրաստ է աշխատել իր վրա, գիտելիքները համալրել, փորձաշրջան անցնել։

Անակնկալ զանգ նախագահականից. Սարգսյանը պատրաստ է պատասխանել Գևորգի նամակներին

Հենաշարժողական խնդիրը Գևորգին չի խանգարում սպորտով զբաղվել։ Նա այս տարվա մայիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցող ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը հաղթող է ճանաչվել` սեղմում վարժության պարալիմպիկ ձևում։

«Հաճելի է, որ օտար երկրում այնպես ես երկիրդ ներկայացնում, որ վերադարձիդ քեզ օդանավակայանից են գալիս դիմավորելու»,–ասում է նա։

Գևորգը 5 տարի է, ինչ սպորտով է զբաղվում, սակայն ի սկզբանե որոշել էր սպորտով զբաղվել իր շարժողունակությանը նպաստելու համար։ Հետո, երբ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանն ու Գևորգի մարզիչը` Արման Հայրապետյանը, տեսել են, որ տղան բավական ուժեղ է, սկսել են աշխատել նրա հետ։

Նա առաջիկայում փորձելու է Գինեսի ռեկորդ սահմանել` ձեռքի դաստակներով քաշելով 1 տոննա 700 կգ մեքենա` հետ–հետ քայլելով։

Արմեն Սարգսյանը կվադրոցիկլ ու մարզասարք է նվիրել Գևորգին. ի՞նչ է խոստացել նախագահը

Ըստ թեմայի

Ռուսական ընկերությունը հեծանվային մարզասարք է նվիրել ՄՈՒԿ–ով հիվանդ երեխաներին
Երբ սերն ու կամքի ուժը ստիպում են հրաժարվել սայլակից ու քայլակից
«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ
թեգերը:
Գևորգ Աֆրիկյան, փրկարար, ռեկորդ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ