05:42 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Տեսանյութեր

«Քանի կանք, ոչ մի հանք». բողոքի երթ Երևանում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
93 0 0

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը բնապահպանական մոբիլիզացիայի ու Ամուլսարի հարցով կառավարության որոշման վերջնաժամկետ են հռչակել։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները բողոքի երթ են իրականացնում Երևանում։ Երթը բավականին բազմամարդ է և անցնում է Երևանի կենտրոնական փողոցներով։ Նրանք իրենց ձեռքին ունեն պաստառներ. «Քանի կանք, ոչ մի հանք» գրությամբ։

Իսկ Ջերմուկի բնակիչներն այսօր գործադուլ էին հայտարարել և կրկին դուրս եկել փողոց` բողոքելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ։ Ակցիային նաև տասնյակ դպրոցականներ էինն մասնակցում։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

Ըստ թեմայի

Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել
Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին
Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը
թեգերը:
Ջերմուկ, Լիդիան, Ամուլսար, Բողոքի ակցիա, բողոք, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ