04:47 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Տեսանյութեր

«Մենք Արցախը զիջելու կամ մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ». քաղաքագետ Թևանյան

Ստանալ կարճ հղումը
33710

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է այն սպառնալիքները, որոնք առկա են մեր ընթացիկ հասարակական-քաղաքական օրակարգում:

Եթե իշխանության ներկայացուցիչը կամ որևէ մեկը հայտարարում է, թե, օրինակ, Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան Արցախինը, ապա դրանից կարելի է բխեցնել, որ իշխանության հարցն ավելի կարևոր է, քան ցանկացած ազգային հարց: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը` ընդգծելով, որ մեր հիմնական ազգային հարցը, բնականաբար, Արցախի խնդիրն է:

«Պատահական չէ, որ իմ «պաշտպանյալը» (Թևանյանը Փաշինյանին անվանում է «պաշտպանյալ») անում է քայլեր, որոնք ուղղված են պաշտոնական Ստեփանակերտի դեմ: Նման նախադեպ չի եղել: Եղել են կոնֆլիկտներ, բայց այդպիսի հրապարակային տեսք տալ, այդպիսի ագրեսիվություն հաղորդել ու այդպիսի հետևողականությամբ գնալ դրան, նշանակում է, ինքը (Փաշինյանը) որոշակի առումով քայլում է այն ուղղությամբ, որը պահանջում են «թավշյա հեղափոխության» արտաքին փայատերերը, իսկ նրանք իրենց շահերից ելնելով պիտի պահանջներ ներկայացնեն»,-նկատում է Անդրանիկ Թևանյանը:

Նա կարծում է, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսի իշխանափոխական իրադարձություններն ունեին արտաքին փայատերեր: Քաղաքագետն այդպիսին է համարում ամերիկաթուրքական շրջանակները։

Դրա համար հիշյալ «արտաքին փայատերերի» խնդիրներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները լարվածության տանելն է, իսկ այդ համատեքստում գործոն է դարձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետապնդելը:

Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ

«Ինչո՞ւ է երկրորդ նախագահի կալանավորումը խնդիր առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում: Որովհետև սա դասակարգային հարց է դարձել:

Այսինքն, «նիկոլներ» կան նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և այնտեղ՝ «ուզում ենք ինչպես Հայաստանում» տարբերակով շատ հնարավոր է, որ տեղական հեղափոխականները փորձեն ցնցումներ ու քաոս առաջացնել: Դա մտահոգում է, անշուշտ, մեր գործընկերներին, և նրանք չեն ընդունում այն ճանապարհը, որով ձևավորվել է Հայաստանի ներկայիս իշխանությունը»,-ասում է Թևանյանը:

Այսպես ասած՝ «ֆուտբոլային դիվանագիտության» դասերից մեկն այն էր, որ Թուրքիան չի գնալու Հայաստանի հետ որևէ հարաբերության՝ առանց հայկական կողմի արցախյան զիջումների:

«Այսինքն` «զիջենք Արցախը, որպեսզի գոնե պահենք Հայաստանը» տխրահռչակ թեզը, որն իր արտահայտությունն էր ստացել տերպետրոսյանական փուլային լուծման տարբերակում, չաշխատող է, դա մահվան հայեցակարգ է: Մենք մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ: Իսկ այս իշխանությունները, մի քիչ ավելի «թավշյա հեղափոխական» տեխնոլոգիաներով տանում են նույն ուղղությամբ»,–ասում է Թևանյանը:

Նա նկատում է, որ Մարտի 1-ի դատավարություն կոչվածը վերածվել է ՀԱԿ-ի կցորդ միջոցառման, այդ միջոցառմանը մասնակցում են տերպետրոսյանականները:

«Եվ մենք մեր երկիրը դարձրել ենք 2008 թ սահմանադրական կարգի տապալման չհաջողված փորձի գերի: Եվ այդ առումով մեզ վրա անցյալը սկսել է իշխել, ըստ որում, վտանգավոր փուլի անցյալը, հայկական ազգային շահերի դեմ կատարվող անցյալը: Գիտակցո՞ւմ է դա թե՞ ոչ, արդեն էական չէ»,-ասում է քաղաքագետը:

«Թավշյա հեղափոխության», վերջին կադրային փոփոխությունների, Ամուլսարի հարցի և ընթացիկ այլ զարգացումների վերաբերյալ մեր զրուցակցի մյուս դիտարկումները՝ տեսանյութում:

թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, «Թավշյա հեղափոխություն», Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ