16:53 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տեսանյութեր

«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
24510

Տեսանյութում «գրոհայինների» խումբը բնակավայր է գրավում Հայաստանում` ծրագրելով փախչել հարևան պետության տարածք` այդ նպատակով պատանդներ վերցնելով։

Հայաստանի ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարանում խոշոր հակաահաբեկչական զորավարժություն էր։ Վարժանքին մասնակցում էին բանակի, ԱԱԾ, ԱԻՆ և ոստիկանության մոտ 2 հազար զինծառայողներ։ Նրանց խնդիրն էր «անօրինական զինված խմբավորումներին» վերջնականապես չեզոքացնելը։

Վերջիններն ավելի վաղ գրավել էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչական շենքը, բայց հաջող հատուկ գործողությունից հետո դուրս էին մղվել այնտեղից։ Այնուհետև «ահաբեկիչների» առանձին խմբերը ցանկացել էին հատել Հայաստանի սահմանը։ «Գրոհայինների» խումբը, որը չէր հասցրել հասնել սահմանին, բնակավայր էր զավթել, որպեսզի պատանդներ վերցնի ու անցնի հարևան պետություն։

Արդյունքում որոշում է ընդունվել բանակի, ԱԱԾ և ոստիկանության ուժերով  հատուկ գործողության ընթացքում լիովին ոչնչացնել «հանցախմբերը»։

թեգերը:
Զորավարժություններ, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ահաբեկչություն, ահաբեկիչ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ