16:57 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տեսանյութեր

Հակառակորդի նախահարձակ գործողությունը չեզոքացված է. զորավարժությունները շարունակվում են

Ստանալ կարճ հղումը
64 0 0

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից մեկնարկած ՊԲ զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները շարունակվում են։

Զորախաղերի 1-ին փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:

Համաձայն զորավարժությունների առկա իրադրության և ըստ այդմ տրված ներմուծականների, ընդունվել են որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեստի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը: 

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են

 

Անչափ  խրախուսելի է, որ ՊԲ որոշ զորատեսակներ, մասնավորապես՝ հակաօդայինները, ռազմավարական զորավարժությունների ընթացքում իրենց պատրաստակամության բարձր աստիճանը, տեսականին զուգահեռ, ցուցադրում են նաև գործնականում:

Ըստ թեմայի

Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում
Հայաստանում կանցկացվի լայնածավալ ռազմավարական զորավարժություն
«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են
թեգերը:
զորամաս, Զորավարժություններ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ