09:27 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսանյութեր

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալվել է

Ստանալ կարճ հղումը
259 0 0

Երիտասարդները հետապնդել են Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ու անհարկի հարցերի միջոցով փորձել են ճնշել նրան։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։

Կատարվում է հետաքննություն։

Բարձրագույն դատական խորհուրդն էլ հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է, որ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցն այս պահին արդեն իսկ լուծված է։

Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Աննա Դանիբեկյան

Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և տեղի ունեցածն անթույլատրելի համարել։ Նա նշել է, որ դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

 

Ըստ թեմայի

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը
Չէի ասի, որ ՍԴ–ն հապճեպ է որոշում կայացրել. դատավորը` Քոչարյանի գործի մասին
Գագիկ Խաչատրյանը կմնա՞ կալանքի տակ. դատարանի որոշումը կհրապարակվի ավելի ուշ
թեգերը:
Ոստիկանություն, Աննա Դանիբեկյան (դատավոր), Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ