08:36 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Տեսանյութեր

«Տարածաշրջանային ինտեգրման գործընթացները 21-րդ դարի ուղեկիցն են». Գրիգոր Նազարյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց / Լրացուցիչ ժամանակ (124)
109 0 0

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևանում կայացած ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին ու կառույցում առկա ինտեգրացիոն գործընթացների առանձնահատկություններին:

Գրիգոր Նազարյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրում Հայաստանն ունի արտահանման հսկայական չիրացված ներուժ: Կարելի է ենթադրել, որ նոր սակագնային քաղաքականության և արտաքին առևտրային կանոնների դյուրացումը կնպաստի ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման աճին: Մյուս կողմից, արտահանման աճն ինքնաբերաբար չի կարող տեղի ունենալ, այլ պահանջում է հստակ ամրագրված արտաքին առևտրային ռազմավարության կենսագործում:

«Տարածաշրջանային ինտեգրման գործընթացները 21-րդ դարի ուղեկիցն են, ունեն բազմաթիվ առավելություններ և, իհարկե, որոշակի սահմանափակումներ: Պատահական չէ, որ Երևանում կայացած ԵԱՏՄ նիստի օրակարգային կարևոր հարցերից մեկն էլ դարձավ տարանցման հնարավորությունների տրամադրման ու ընդլայնման հարցը»,- նշեց Նազարյանը:

Նա վկայակոչեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի տեսակետը, ըստ որի՝ ԵԱՏՄ-ում շատ երկար ու շատ դանդաղ են որոշումներ ընդունվում, և հասունացել է պահը հասկանալու` իսկ ինչու են այդքան երկար քննարկվում, անգամ տարիներով, շատ պարզ հարցեր, որոնց վերաբերյալ բոլորի տեսակետը մեկն է։ Իսկ մինչ որոշում են, աշխարհը փոխվում է, ու նույնիսկ այն որոշումները, որոնք արդեն նախապատրաստվել են, դառնում են ժամանակավրեպ: 

Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

Նազարյանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտները գնահատելիս անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ներմուծման ուղղությամբ իրականացվող մաքսային քաղաքականության համեմատական վերլուծությանը:

թեմա:
Sputnik զրույց / Լրացուցիչ ժամանակ (124)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել
Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները
Ոչ մի խափանում չի եղել. Պուտինը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին
Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ
թեգերը:
տարածաշրջան, Երևան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ