03:03 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Տեսանյութեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
141 0 0

Նիկոլ Փաշինյանն Ալեքսիս Օհանյանին ներկայացրել է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացիկ ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին, հայտնում է վարչապետի կայքը։

Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին:

«Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման փոխշահավետ նախագծերի հնարավորությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական վիրտուալ կամուրջը» հայթեքի միջազգային կենտրոն կդարձնի Հայաստանը. Արշակյան

Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում:

«Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,-իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:

ՀՀ վարչապետը և ամերիկահայ գործարարը քննարկել են Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին, ՏՏ ոլորտում համագործակցությանը, այդ բնագավառում երիտասարդների և կանանց ներգրավվածության խթանմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր:

Այս համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը` Հանրապետության հրապարակում. լուսանկարներ

Հիշեցնենք`WCIT 2019 համաժողովը Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 6–ին և կավարտվի այսօր։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեխնոլոգիաների ոլորտում գլխավոր հարթակներից մեկն է համաշխարհային մասշտաբով։  Երևանում անցկացվող համաժողովին մասնակցելու համար պատվիրակություններ են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրից։

թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)

Ըստ թեմայի

Համացանցը հեղափոխության «ուղեկցորդը» դարձավ, այդ փորձով հետաքրքրվեցին մյուսները. Թանկյան
Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
WCIT 2019. շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
թեգերը:
տեսանյութ, Ալեքսիս Օհանյան, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ