09:25 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Տեսանյութեր

Հայ երկրպագուները Էստոնիայում տոնում են Հայաստանի հավաքականի գոլը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
21820

Մի խումբ երիտասարդներ, որոնք մեկնում են Ֆինլանդիա` Հայաստանի հավաքականի խաղը տեղում դիտելու, ճանապարհին կանգ են առել Էստոնիայի փաբերից մեկում, որպեսզի դիտեն Լիխտենշտեյնի հետ հանդիպումը։ Նրանց «առաջ, Հայաստան» կոչը կարծես թե լսում են հավաքականի ֆուտբոլիստները։

Հայաստանի հավաքականի FAF ֆան-ակումբի անդամները Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի ճանապարհին (այնտեղ է կայանալու Ֆինլանդիա Հայաստան հանդիպումը) կանգառ են արել Էստոնիայի Նարվա քաղաքում, մտել առաջին պատահած փաբը, որպեսզի դիտեն Լիխտենշտեյն–Հայաստան հանդիպումը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք արձագանքում մեր հավաքականի առաջին գոլին։

Նշենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում անցկացվող Լիխտենշտեյն–Հայաստան հանդիպումն ընթանում է Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում, և մեր հավաքականն արդեն մեկ գնդակ է ուղարկել մրցակցի դարպաս։

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

 

Ըստ թեմայի

Առաջին հաղթանակը. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգին
Առանց Հենոյի կամ նրա հետ. ում պետք է հաղթի հավաքականը Եվրո-2020–ի եզրափակիչ հասնելու համար
Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա
«Դուխով, տղերք». Փաշինյանը ոգևորել է Հայաստանի հավաքականին
թեգերը:
երկրպագու, FAF, Լիխտենշտեյն, ֆուտբոլ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ