12:38 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Տեսանյութեր

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
81 0 0
© Ruptly .

Տնային կատուն մայր է դարձել հազվագյուտ ցեղատեսակի լքված կապիկի համար։ Հարազատները հրաժարվել են ընդունել և կերակրել ձագին, սակայն կատուն փրկել է նրան։ Ինչպես են երկու կենդանիները միմյանց հետ ընկերություն անում` դիտեք տեսանյութում։

Տյումենի կենդանաբանական այգում ոչ միայն հոգ են տանում լքված կենդանիների նկատմամբ, այլև «ընկեցիկների» համար նոր մայր են գտնում։

Տյումենի կենդանաբանական այգու տնօրեն Տատյանա Անդրոպովան որոշել էր կապիկին հանձնել տնային կատվի դաստիարակությանը։

«Ինքնըստինքյան ստացվեց։ Ես նրան նստեցրի կատվի վրա անմիջապես, երբ նա իմ տուն եկավ, և կապիկն անմիջապես հանգստացավ։ Հասկացավ, որ սա իր մայրն է։ Այդ ժամանակից նրանք չեն բաժանվում։ Ամբողջ օրը միասին են։ Կապիկը կատվի վրա և՛ պառկած  է, և՛ ուտում է, և՛ քնում»,–պատմում է Տատյանա Անդրոպովան։

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ

Այժմ հազվագյուտ «սայմիրի» ցեղատեսակի կապիկն այնքան է ընտելացել նոր մորը, որ մշտապես նրա կողքին է, գգվում է և խաղում նրա հետ։

Ըստ թեմայի

Փիսոյավարի մերսում. կատուն տիրոջ համար լիցքաթափող երեկո է կազմակերպել. տեսանյութ
«Մի վախեցի՛ր, քեզ էլ կտամ». փոքրիկն ու կատուն միասին բուլկի են ուտում. հուզիչ տեսանյութ
«Սենյա, նստիր զամբյուղի մեջ». ալարկոտ կատուն համացանցի աստղ է դարձել. տեսանյութ
Կոմպոզիտոր կատուն երաժշտություն է հորինել և դարձել համացանցի աստղ. տեսանյութ
թեգերը:
կապիկ, տեսանյութ, մայր, կատու

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ