13:00 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Տեսանյութեր

Նման բան եղել է մեկ էլ 60 տարի առաջ. Ճապոնիայի թայֆունի սարսափելի հետևանքների կադրերը

Ստանալ կարճ հղումը
130 0 0

Փոթորկալի քամին և հորդառատ անձրևները փլուզվել են Ճապոնիայի մեծ հատվածի վրա։ «Հագիբիս» թայֆունը կարող է լինել ամենաուժեղը վերջին 60 տարվա ընթացքում։

Ճապոնիայում հզոր թայֆունի պատճառով մահացածների թիվը հասել է մինչև 33 մարդու, 19-ը անհետ կորած են համարվում։ Տուժածները 200-ն են։ Վարչական շրջանների մեծ մասում փրկարարա–որոնողական գործողությունները շարունակվում են։ Դրանցում ներգրավված են նաև զինվորականներ։

Թայֆունի կենտրոնում քամու ուժգնությունը 45 մետր վայրկյան է, պոռթկումների ժամանակ` մինչև 65։  Տոկիոյում քամու արագությունը հասել է 41.5 մետր վայրկյանի։ Այս ուժը բավարար է բեռնատար շրջելու համար և ավելի քան բավարար, որպեսզի ծառեր և էլեկտրահաղորդման գծի հենասյուներ տապալի։

12 վարչական շրջանում, այդ թվում` Տոկիոյում, հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակը։ Տները փլուզվում են մեկը մյուսի հետևից։

Այս պահին սպառնալիքի առավելագույն մակարդակը չեղարկվել է երկրի բոլոր շրջաններում։

Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր

Մասշտաբներով այն արդեն համեմատում են «Իդա» թայֆունի հետ, որը երկրի վրա մոլեգնել էր 1958 թվականին` կործանելով և անօթևան թողնելով հազարավոր մարդկանց։

«Գոնի» թայֆունի հետևանքով Պրիմորիեում տեղումների ռեկորդային քանակ է գրանցվել

Ըստ թեմայի

Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր
Ճապոնիայում հզոր թայֆունի հետևանքով արդեն ութ մարդ է տուժել
Ճապոնիայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 220–ից. թայֆունն ամեն ինչ ոչնչացրել է ճանապարհին
Ճապոնիայում հզոր թայֆուն է մոլեգնում. զոհեր կան
թեգերը:
տեսանյութ, Ճապոնիա, թայֆուն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ