19:59 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Տեսանյութեր

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (140)
142 0 0
© Sputnik /

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խաղողի բերքի ծավալներին, բերքահավաքի ու մթերման գործընթացներին, ինչպես նաև խաղողագործության ոլորտում առկա հրատապ խնդիրներին:

Կառավարության որոշմամբ` խաղողագործությունը համարվում  է գերակա ճյուղ, սակայն այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ խաղողագործները  մնացել են միայնակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

«Խաղողագործները դիմում են վերամշակողներին, փորձում են գնի հետ կապված պայմանագրային պարտավորություններ սահմանել, վերամշակողները մատնացույց են անում Երևանի կոնյակի գործարանը և նշում, որ ինչ գնով մթերում են, այդ գնով էլ իրենց բերքը կընդունեն»,- նշեց Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի` ոլորտի համար նախատեսված են շատ հավակնոտ ծրագրեր, սակայն դրանցից շատերը մնում են թղթի վրա և դեռ իրականություն չեն դարձել, մինչդեռ անհրաժեշտ է, որ  պետությունն իրական հոգածություն ցուցաբերի։ 

Գյուղացիները փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը. պատճառը խաղողի գինն է. լուսանկարներ

Նշենք, որ գյուղացիների բողոքի հիմնական պատճառը խաղողի մթերման գնի ու ինքնարժեքի միջև եղած տարբերությունն է, իսկ մթերման սեզոնն ավարտվում է և 2019թ-ին նախորդ տարվա համեմատ խաղողի բերքը 40 տոկոսով պակաս է:


թեմա:
Sputnik զրույց (140)

Ըստ թեմայի

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում
Հովակիմյան. «Փորձնական շրջանում խաղողն ու ծիրանը կապահովագրվեն»
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան
«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
թեգերը:
գործարան, Խաղող, կառավարության ծրագիր, Արտակ Սարգսյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ