06:45 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Տեսանյութեր

«Փաստաբանական պալատը սովետական կոլխոզ է. բոլորն ամեն ինչի հետ համաձայն են». Աթանեսյան

Ստանալ կարճ հղումը
130 0 0
© Sputnik /

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Փաստաբանների պալատի և գործող փաստաբանների գերակշռող մասի` անվերապահորեն պալատին ենթարկվելու մասին։ 

Այն փաստաբանները, որոնք պատրաստ են իրեց արժանապատվությունը հրապարակայնորեն պաշտպանել` լավագույն  դեպքում 5–10 տոկոս են կազմում Փաստաբանական պալատում։ Sputnik Արմենիային այս մասին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերջին 3 տարիներին փաստաբանների պալատը լծվել է ինձ և իմ մի քանի փաստաբան ընկերներին տապալելու, ոչնչացնելու գործին։ Շատ քչերն են, որ մեզ միանում են, ասում են, որ մեզ հետ են,  բայց չեն կարող բարձրաձայնել. վախենում են»,–ասել է Աթանեսյանը։ 

Աթանեսյանը վրդովված է Փաստաբանների պալատի նոր նախաձեռնությունից,  որով պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխություններ են նախատեսվում։ Փոփոխությունների իրական նպատակն է հեշտացնել կարգապահական վարույթները և արդեն «օրինական» հիմքերով ճնշել փաստաբաններին՝ սպառնալով նրանց կարգապահական վարույթներով և արտոնագրի գործողության դադարեցումով: 

Փաստաբաններին վերահսկելու լրացուցիչ մեխանի՞զմ. օրինագիծը դժգոհություն է առաջացրել

Տիգրան Աթանեսյանը հայտարարում է, որ եթե  հոկտեմբերի 19–ին փոփոխություններն ընդունվեն, իրենք դա վիճարկելու են դատարանում. կհասնեն ՍԴ, հետո էլ կշարունակեն պայքարը ինչքան կկարողանան։  

«Փաստաբանական պալատը սովետական կոլխոզ է, այնտեղ ինչ ասում են` բոլորը համաձայն են։ Դա քննարկման տեղ չէ, քննարկման հարթակ չէ. ինչ առաջարկում են` բոլորը համաձայն են»,–ասել  է Աթանեսյանը։

Ըստ Աթանեսյանի` որպեսզի նոր փոփոխություններն անցկանցնեն` անհրաժեշտ է փաստաբանների 1/3–ի համաձայնությունը, այսինքն` արտոնագիր ունեցող մի քանի հարյուր փաստաբաններ հոկտեմբերի 19–ին «խաչ կքաշեն»  իրենց մասնագիտությն վրա։ 

Ըստ թեմայի

Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը
Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները
Ձեռնպահ մնալ գործողություններից, որ կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը. ՓՊ
թեգերը:
Փաստաբանների պալատ, փաստաբան, Տիգրան Աթանեսյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ