01:50 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Տեսանյութեր

Հայաստանի գիտնականների համար սկսվում է փոքր հետազոտությունների նոր ծրագիր. Դավթյան

Ստանալ կարճ հղումը
43 0 0

Կֆինանսավորվեն խոստումնալից կիրառական հետազոտություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից և քիմիայից:

Հայաստանում աշխատող գիտնականների համար մեկնարկում է փոքր հետազոտությունների նոր ծրագիր: Ինչպես Sputnik Արմենիայի եթերում նշեց PMI Science գիտահետազոտական կենտրոնի գիտակրթական ծրագրերի ղեկավար Մարիամ Դավթյանը, դրամաշնորհներն ուղղված կլինեն փոքր ծավալի կիրառական հետազոտություններին՝ մաթեմատիկայի (այդ թվում՝ ինֆորմատիկայի), ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում:

«Մենք նախատեսում ենք նաև հաջորդիվ աշխատել այդ գիտական թիմերի հետ, եթե նրանց հետազոտությունները հաջող լինեն»,-նշել է Դավթյանը:

«Գիտությունը մի ոլորտ է, որտեղ Հայաստանն իրոք մրցունակ է: Այս առավելությունները մենք պետք է բացահայտենք: Գիտութան աջակցությունը մենք դիտարկում ենք ոչ թե մեկուսացված, այլ որպես Հայաստանի ընդհանուր տեխնոլոգիական զարգացման մի մաս»,-ընդգծել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնես ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները

Ծրագրին մասնակցելու համար գիտնականները պետք է կազմեն թիմեր և ներկայացնեն իրենց գաղափարների իրագործման փորձը՝ կատարված գիտական աշխատանքների և հոդվածների տեսքով:

Ծրագիրն իրականացնելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կառույց է՝ ուղղված Հայաստանում բարձր տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը:

Ըստ թեմայի

Հայաստանի գիտական ինստիտուտները կֆինանսավորվեն ըստ արդյունավետության
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան
Մենդելեևի աղյուսակում իր անունը «գրած» հայ գիտնականը պարգևատրվել է Հայաստանում
Ոլորտի առաջընթացը. մասաչուսեթսցի գիտնականը պատմել է` ինչպես Հայաստանը կօգնի գենետիկներին
թեգերը:
դրամաշնորհ, գիտնական, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ