02:43 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Տեսանյութեր

«Կարելի է պոչամբարները շահավետորեն օգտագործել ու դրանցից օգուտ ստանալ». Շահազիզյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (187)
118 0 0
© Sputnik /

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պոչամբարների խնդրին, ինչպես նաև լեռնարդյունաբերության զարգացման ու շրջակա միջավայրի անվտանգության հարցերին:

Սարգիս Շահազիզյանի կարծիքով՝ պետք է ներդաշնակորեն գործի եռաստիճան համակարգը, որն իր մեջ ներառում է երկրաբանական հետազոտությունը, ընդերքի շահագործումն ու շրջակա միջավայրի անվտանգությունը:

Անդրադառնալով պոչամբարների համակարգին՝ բնապահպանության նախկին նախարարը նշեց, որ մենք դեռ խորհրդային ժամանակաշրջանից որպես ժառանգություն ստացել ենք որակյալ ու պաշտպանված համակարգ, և նույնիսկ կարելի է պոչամբարները շահավետորեն օգտագործել ու դրանցից օգուտ ստանալ:

«Ի վերջո մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ է անհրաժեշտ երկրի, ազգաբնակչության հետագա զարգացման համար: Եթե կարելի է նոր տեխնոլոգիաների շնորհիվ անվտանգ շահագործել հանքերը, ապա պետք է գնանք այդ քայլին: Եթե ուզում ենք զարգացնել լեռնարդյունաբերությունը, ապա պոչամբարներն անխուսափելի են»,- նշում է Սարգիս Շահազիզյանը:

Բնապահպանության նախկին նախարարի կարծիքով՝ մենք ունենք շրջակա միջավայրին առնչվող լավ օրենքներ, պարզապես պետք է դրանք կյանքում կիրառվեն ու չմնան միայն թղթի վրա:

թեմա:
Sputnik զրույց (187)
թեգերը:
Նախարար, հանքարդյունաբերություն, հանք, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ