08:31 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Տեսանյութեր

«Մեկ օրում այդքան ծառ տնկելն անհնար է». Այսեր Ղազարյան

Ստանալ կարճ հղումը
14910
© Sputnik /

Ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքները, իրականության հետ որևէ առնչություն չունի։

Անտառագետ, բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 միլիոն ծառ տնկելու` կառավարության ծրագրին։ Ըստ ոլորտի մասնագետի, այդ հավակնոտ ծրագրի իրականացման ճանապարհին կան բազմաթիվ հարցեր։

«Նախ, չի հստակեցվում, թե ինչ ծառատեսակներ են տնկվելու, բացի այդ՝ մեկ օրում այդքան ծառ տնկելն անհնար է՝ հաշվի առնելով կարողությունները, առկա փորձը, մասնագետների առկայությունը, ֆինանսական միջոցներն ու տեղերի ընտրությունը»,-փաստում է մասնագետը։

Ըստ Այսեր Ղազարյանի` այն ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքները, մեղմ ասած` իրականության հետ որևէ առնչություն չունի։

Որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի ասած 10 մլն ծառ տնկելը. վերցնենք ցնցուղն ու ջրենք անապատը

«Անկախությունից հետո փաստաթղթերով առանձնացվել են որոշակի տարածքներ, որոնցում պետք է անտառներ տնկվեին, սակայն եթե այսօր այցելենք այդ տարածքները, կտեսնենք, որ դրանց մի մասն արոտավայր է, և որևէ ծառ այդ տարածքներում չկա»,-նշում է Ղազարյանը։

Նրա խոսքով` այսօր Հայաստանում գործող տնկարանները 10 միլիոն տնկի չեն կարողանա ապահովել։

«Եթե հավաքենք հայաստանյան բոլոր տնկանյութերը, ապա հազիվ թե հավաքի 450-ից 500 հազար տնկի, խոսքը 2 տարեկան սերմնաբուսակների մասին է»,-մանրամասնում է ոլորտի մասնագետը։

Այսեր Ղազարյանը հիշեցնում է նախկին, իր բնորոշմամբ, անառողջ գործելաոճը, երբ անտառապատման և անտառվերականգման աշխատանքներն իրականացվում էին անտառից արմատով հանված մատղաշ ծառերի հաշվին։ 

Կարկուտը չի ծեծի. Հայաստանում 1 միլիոն նոր տեսակի ծառ կտնկեն

Երևանում օրերս անցկացված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության մշակած, իր որակմամբ, հավակնոտ մի ծրագրի մասին, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Վարչապետն ասաց, որ այդ օրը` 10-րդ ամսի 10-րդ օրը, պլանավորում են Հայաստանում տնկել 10 միլիոն ծառ, ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի շուրջ և Հայաստանում:

Ըստ թեմայի

«Ոչ մի առողջ ծառ չի կտրվի». Հայկ Մարությանը խոստացավ պահպանել կանաչ տարածքները
«Պետություն պետության մեջ». մասնավորը ծառեր է հատում, քաղաքապետարանը չի կարող միջամտել
Հարությունյան. «Ծառը միայն տնկելով չէ, պետք է տնկին 4-5 տարի պարբերաբար խնամվի»
թեգերը:
Հայաստան, Այսեր Ղազարյան, ծառատունկ, ծառ, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ