13:29 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Տեսանյութեր

«Աղջի՞կ. կարևորը` առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների 

Ստանալ կարճ հղումը
ԱրտԲոքս (117)
233 0 0
© Sputnik /

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը սելեկտիվ աբորտների ցուցանիշներով զբաղեցնում է վատթարագույն դիրքերն աշխարհում:

Doping Creative Agency-ի հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանը և կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում 

պատմում են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեմ #Bavakane սոցիալական արշավի մասին:

Հայաստանը խճճել է աբորտների հարցը. Եվրոպան կրկին դժգո՞հ է

Սոցիալական գովազդի շրջանակում համացանցում տարածվեց տեղեկատվական բնույթի տեսահոլովակ, որի նպատակն էր հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

«Տեսահոլովակին զուգահեռ որոշեցինք բոլորի ուշադրությունը գրավելու համար Հայաստանը և հայ կնոջը բնութագրող ամենամեծ խորհրդանիշներից մեկը` Մայր Հայաստանի արձանը լուսավորել կարմիր գույնով`ի հիշատակ այն 40 հազար աղջիկ երեխաների, որոնք սելեկտիվ աբորտների պատճառով այդպես էլ լույս աշխարհ չեկան»,–ասաց արշավի հեղինակ Հովհաննես Մարգարյանը։ 

Կաղապարից դուրս. ինչի՞ կհանգեցնի սելեկտիվ աբորտը. Չինաստանի օրինակը

Ի՞նչ գործոնների արդունքում է ձևավորվել այդ վիճակագրությունը, ո՞րը կարող է լինել սոցիալական արշավի դերն ու նպատակը. գովազդի մասնագետները խոսեցին նաև ոլորտի նրբությունների, գովազդի այժմյան միտումների և վատ գովազդից խուսափելու միջոցների մասին:

թեմա:
ԱրտԲոքս (117)

Ըստ թեմայի

Սելեկտիվ աբորտը բռնություն է չծնված երեխայի նկատմամբ
Փորձագետ. Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում հղիության սելեկտիվ ընդհատման ցուցանիշով
Օրենք ընդդեմ սելեկտիվ աբորտների
թեգերը:
սելեկտիվ աբորտ, երեխա, աղջիկ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ