12:13 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Տեսանյութեր

«Սրանից էլ լավ օրհնե՞րգ». հանդիսատեսը երգում է Ռոբերտ Ամիրխանյանի հետ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
11810

Տեսանյութում երևում է, որ մարդիկ մեծ ոգևորությամբ երգում են «Երկիր հայրենի» ստեղծագործությունը:

Հայաստանի ժողովրդական և վաստակավոր արտիստ, ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն իր համերգի ընթացքում վարպետության դաս է անցկացրել հանդիսատեսի և երաժիշտների համար՝ երգելով «Երկիր հայրենի» ստեղծագործությունը: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում:

««Ես մի բուռն եմ քո հողի, ես մի զարկն եմ քո բազկի...». վարպետության դաս՝ Ռոբերտ Ամիրխանյանից»,- գրված է տեսանյութի տակ։

Facebook-յան օգտատերերին շատ է դուր եկել մաեստրոյի կատարումը, և նրանք դրական մեկնաբանություններ են գրել: «Սա ոչ միայն վարպետության դաս է, այլ նաև հայրենասիրության և մեծագույն նվիրումի...», «Սրանից էլ լավ հիմն», «Ապրեք և ապրի իմ հայրենի երկիր Հայաստանը»,- գրել են նրանք:

Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ

Հիշեցնենք` ավելի վաղ Ռոբերտ Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել էր իր մասնագիտական գործունեության և անելիքների մասին: Կոմպոզիտորը տեղեկացրել էր, որ հոկտեմբերին համերգներ կունենա Արցախում, իսկ նոյեմբերի 23-ին՝ Երևանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։

«Հոյ, Նազան» ու «Դլե յաման». ճապոնացիները Կոմիտաս են երգում. տեսանյութեր

Ըստ թեմայի

Չեխական խումբը երգում է հայկական «Մարգերի օլորը»
Նրանք երգում էին Արցախի համար, հիմա ստիպված ռաբիս են լսում. ու՞ր կորան «Ասպարեզի» տղաները
Սեր, կարոտել եմ քեզ... Իվետա Մուկուչյանը Ազնավուրի «Quand Tu M'Aimes»–ը հայերեն է երգում
թեգերը:
տեսանյութ, Ռոբերտ Ամիրխանյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ