23:58 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսանյութեր

Վանաձորի նախկին քաղաքապետի ապօրինությունները. հարուցվել է քրեական գործ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
130 0 0

Վանաձորի նախկին քաղաքապետը տարիների ընթացքում միլիոնավոր դրամների վնաս է հասցրել պետությանը։ Ոստիկանությունը բացահայտել է այդ շղթան։

Ոստիկանները բացահայտել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ապօրինությունները, որոնց արդյունքում նա ձևական աճուրդներ է կազմկակերպել և էական վնաս պատճառել համայնքային բյուջեին։

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։ Աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։

Բացի այդ, Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձևական աճուրդ է կազմակերպել և Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն և եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Ըստ թեմայի

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը միլիոնների վնաս է պատճառել պետությանը. տեսանյութ
Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը
Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը
թեգերը:
բյուջե, ՀՀ Ոստիկանություն, չարաշահում, քաղաքապետ, Վանաձոր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ