03:26 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Տեսանյութեր

Աղցան, առաջին, երկրորդ և կոմպոտ. սննդի մատակարարման փորձնական ծրագիր «Արմավիր» ՔԿՀ–ում

Ստանալ կարճ հղումը
11120

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն ու կալանավորներն արդեն 15 օր է` որակյալ ու համեղ սնունդ են ստանում։ Հոկտեմբերի 16–ից այստեղ 70 օրով փորձնական ծրագիր է ներդրվել, որի շրջանակում մասնավոր ընկերությունն է 719 կալանավորներին սնունդ մատակարարում։

Քաղաքացիականներն են կալանավորների համար ուտելիք եփում։ Նրանց խոսքով` «տնավարի» է։ Սննդի միջին օրական էներգետիկ արժեքն ապահովում է առնվազն 2800 կկալ։ Ճաշացանկը դասական է` աղցան, առաջին, երկրորդ ու կոմպոտ։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ դատապարտյալների հարազատները կարող են հանգիստ լինել, իրենց ազգականները սոված չեն մնա։ Ավելին` սննդի նոր համակարգը հետզհետե ներդրվելու է նաև այլ ՔԿՀ–ներում, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն։

Դատապարտյալները գոհ են ու նոր ճաշացանկը «տնական ուտելիք» են անվանում. նրանք հույս ունեն, որ այն շարունակական կլինի։

Նշենք, որ փորձնական ծրագիրը մեկնարկել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ–ներում հոկտեմբերի կեսից։ Ծրագրում 1090 դատապարտյալ են ներառվել։

Ըստ թեմայի

Նուբարաշենի բանտի անկարգությունները «զոն նայողներ» Վաչիկի ու Նորագյուղցի Նվերիկի ձեռքի գործն են
Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը
Բացի Հունանյանից, «27»–ի գործով ևս երկու դատապարտյալ ազատման դիմում են գրել
թեգերը:
դատապարտյալ, Արմավիր, առողջ սնունդ, բերդ, «Նուբարաշեն» ՔԿՀ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ